Սպորտային խաղադրույքներ. «Բոսթոն» — «Նյու-Յորք». «Սելթիկսը» կշարունակի հաղթանակների շարքը

04:00, 28 դկտ 2015
NBA-ի կանոնավոր առաջնության հերթական խաղային օրվա շրջանակներում «Բոսթոն Սելթիկսը» կընդունի «Նյու-Յորք Նիկսին»: «Կելտերը» մտադիր են սեփական երկրպագուների առջեւ 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնել: 

Ընթացիկ մրցաշրջանում արդեն երկրորդ անգամ «Բոսթոնը» 3 անընդմեջ հաղթանակ է տոնում եւ այժմ մտադիր է սեփական հարկի տակ իր հաշվին 4 անընդմեջ հաղթանակ գրանցել: Հաշվի առնելով, որ «Բոսթոնը» խաղալու է ներկա պահին լավ ժամանակներ չապրող «Նյու-Յորքի» հետ՝ առաջադրանքը լիովին իրականանալի է:

Այս խաղում կարելի է վստահել «Բոսթոնի» (-5,5) ֆորայով հաղթանակին՝ թեեւ «կանաչները» երկու օրվա ընթացքում երկրորդ խաղն են անցկացնելու: Բրեդ Սթիվենսի թիմը հաջող է գործում «back to back» հանդիպումների երկրորդ մասում՝ հաղթելով 6 խաղերից չորսում:

«Նիկսը» նույն գրաֆիկում պարտվել է 6 խաղերից չորսում: «Բոսթոնը» կրկին լավ մարզավիճակում է գտնվում: 3 անընդմեջ խաղերում միանգամից 5 բասկետբոլիստներ հավաքել են ամենաքիչը 10 միավոր: Այս պայմաններում ճգնաժամի մեջ գտնվող հյուրերին շատ բարդ կլինի հաղթանակ տոնելը: Բացի այս ամենից, «Նյու-Յորքը» անհաջող է խաղում հաղթանակների եւ պարտությունների դրական հաշվեկշիռ ունեցող թիմերի հետ՝ 18 խաղերից հաղթելով հինգում: Մրցակցի հարկի տակ Կարմելո Էնտոնիի եւ թիմակիցների մոտ գրեթե ոչինչ չի ստացվում: Վերջին 9 արտագնա խաղերում հաջողվել է տանել ընդամենը 2 հաղթանակ՝ «Ֆիլադելֆիայի» եւ «Պորտլենդի» նկատմամբ:

Բացի դրանից, «Նյու-Յորքը» նախորդ մրցաշրջանում միմյանց միջեւ 4 խաղերից երեքում պարտվել է, արդյոք կկարողանա՞ն կանգնեցնել «կանաչներին», ովքեր մեկ խաղում կատարած փոխանցումների միջին քանակով գտնվում են առաջատարների թվում: Հյուրերը հակախաղ չեն ունենա մրցակցի հավասարակշռված հարձակման դեմ:

Օրդինար: Հաղթած
NBA
04:00/28 դկտ
«Բոսթոն» - «Նյու-Յորք»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ