Սպորտային խաղադրույքներ. «Բորուսիան» արդյունավետ խաղում կհաղթի «Շալկեին»
«Բորուսիան» մրցաշրջանի մեկնարկային հատվածում շեշտը դրեց Չեմպիոնների լիգայի վրա ու այժմ թիմը 7 միավորով գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը՝ լրացուցիչ ցուցանիշներով գերազանցելով հավասար միավորներ ունեցող Մադրիդի «Ռեալի» հետ: Ինչ վերաբերում է Բունդեսլիգային, ապա այստեղ դորտմունդցիները զբաղեցնում են իրենց համար ոչ սովորական 7-րդ հորիզոնականը ու վերջին 3 խաղերում հաղթանակ չեն տարել:
«Բորուսիայի» մրցակիցը «Շալկեն» է, հետևաբար մենք ականատեսն ենք լինելու Ռուրյան դերբիի: «Շալկեն», ընդհակառակը, ծայրահեղ վատ մեկնարկից հետո ուշքի եկավ ու վերջին 6 խաղերում 5 հաղթանակ է տարել բոլոր մրցաշարերում: Կարելի է ակնկալել, որ «Բորուսիան» լուրջ դիմադրության կհանդիպի, և մենք համառ ու լարված հանդիպման ականատեսը կլինենք:
Թիմերը կորուստներով են մոտենում այս կարևորագույն խաղին: Տանտերերից բացակայելու են Էրիկ Դուրմը, Էմրե Մորը և Մարկո Ռոյսը, իսկ հյուրերից՝ Կոկեն և Բրիլ Էմբոլոն:
«Բորուսիան» վերջին 8 խաղերում չի կարողացել անառիկ պահել սեփական դարպասը, «Շալկեն» լավ մարզավիճակ է հավաքել ու աչքի է ընկնում արդյունավետ խաղով, հետևաբար կարելի է ենթադրել, որ խաղն արդյունավետ կլինի: Բայց հաշվի առնելով այն փաստը, որ սա Ռուրյան դերբի է, խաղը կայանում է «Սիգնալ Իդունա Պարկում» և «Բորուսիան» խնդիր ունի բարելավել մրցաշարային դիրքը, առաջարկում եմ խաղադրույք կատարել «Բորուսիայի» հաղթանակի ու տոտալ 2,5-ից շատ գոլի վրա: Գործակիցը 2,07 է:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: