Սպորտային խաղադրույքներ. «Բորուսիա Մյոնխենգլադբախ» — «Բարսելոնա». կատալոնացիները կհաղթեն գոլառատ խաղում
«Բարսելոնան» Չեմպիոնների լիգան սկսեց ջախջախիչ հաղթանակով, իսկ «Բորուսիան» ընդհակառակը՝ խոշոր հաշվով պարտությամբ։ Տեր Շտեգենի համար սա արտասովոր հանդիպում է. նա կխաղա հարազատ ակումբի դեմ։
Կատալոնական ակումբի գլխավոր կորուստն, իհարկե, Մեսսին է։ Սակայն փորձը և ներկան ցույց են տալիս, որ «Բարսելոնան» առանց արգենտինացու Նեյմարի և Սուարեսի հետ արդյունավետ ֆուտբոլ է ցուցադրում։ Ապացույցը Պրիմերայի վերջին տուրում «Սպորտինգի» նկատմամբ 5։0 հաշվով հաղթանակն է։ «Բորուսիայի» կորուստն ավելի ծանր է, քանզի գերմանական ակումբից խաղը բաց կթողնի առաջատար Ռաֆայելը, ով թիմի գլխավոր ռմբարկուն է։ Նաև չեն խաղա Ալվարո Դոմինգեսն ու Դրմիչը։
«Բարսելոնան» լավ ընթացք է հավաքել։ Իսկ «Բորուսիան» այս կորուստներով տանը Էնրիկեի թիմի դեմ անգամ չի կարող ոչ-ոքի արդյունքի հավակնել։ Այնպես որ, կարծում եմ, որ «Բարսելոնան» այս անգամ ևս գոլառատ ֆուտբոլ կխաղա և կկարողանա հաղթել գերմանական թիմին։ «Գոլերը տոտալ 2,5-ից շատ և «Բարսելոնայի» հաղթանակ»։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: