Սպորտային խաղադրույքներ. «Բորուսիա» — «Ինգոլշտադտ». Հենրիխ Մխիթարյանը գոլ կխփի

18:30, 30 հնվ 2016
Խաղում է
Գերմանիայի Բունդեսլիգայի 19-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» կհյուրընկալի «Ինգոլշտադտին»: Հանդիպումը կայանալու է «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում եւ մեկնարկելու է Երեւանի ժամանակով 18:30-ին:

Թոմաս Տուխելի թիմը Գերմանիայի առաջնության երկրորդ շրջանը բավական հաջող սկսեց՝ հյուրընկալվելիս առավելության հասնելով Մյունխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ:

Այդ հանդիպումը հիանալի ստացվեց Հենրիխ Մխիթարյանի համար: Հայաստանի ազգային հավաքականի առաջատարը գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ դարձավ՝ WhoScored-ի կողմից ճանաչվելով խաղի լավագույն ֆուտբոլիստ (9.53):

Այս թիմերի միջեւ կայացած նախորդ խաղում «Բորուսիան» ոչ մի շանս չտվեց մրցակցին՝ հաղթելով 4:0 հաշվով: «Ինգոլշտադտի» հետ արտագնա խաղում Հենրիխ Մխիթարյանը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ:

Կարծում եմ՝ մեր հայրենակիցն այս խաղում նույնպես աչքի կընկնի եւ խաղադրույք եմ կատարում նրա գոլ խփելու վրա:

Օրդինար: Պարտված
Բունդեսլիգա, 19-րդ տուր
18:30/30 հնվ
«Բորուսիա» Դորտմունդ - «Ինգոլշտադտ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 67%
Չի՛ հաղթի 33%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ