Սպորտային խաղադրույքներ. «Բենֆիկա» — «Պորտու». թիմերը կփոխանակվեն գոլերով
«Պորտուն» հերթական անգամ տուժում է առաջատարներին վաճառելու պատճառով: Եթե մրցաշրջանի սկզբում հավաքված նոր թիմով ինչ-որ բան ստացվում էր, ապա հետո ամեն ինչ քանդվեց ու թիմից հեռացվեց գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին: Նոր գլխավոր մարզիչ Ժոզե Պերեյրայի օրոք գործերն այդքան էլ հաջող չեն ընթանում: Այո´, նա մի քանի շաբաթ է թիմի ղեկին: Սկզբի համար անհրաժեշտ երկու հաղթանակները տարավ, բայց վերջին տուրում «վիշապները» տանը պարտվեցին «Արոուկային»: Այժմ «Պորտուն» 6 միավորով է ետ մնում առաջատար երկու լիսաբոնյան ակումբներից:
«Բենֆիկան» վերջին 14 խաղերից տասներեքում հաղթել է, մեկ խաղ ավարտել ոչ-ոքի: Այս հանդիպումների շարքը սկսվեց «Սպորտինգից» կրած 0:3 հաշվով ստորացուցիչ տնային պարտությունից հետո: Ընդհանրապես Ռուի Վիտորիայի մոտ շատ բան է ստացվում` բացառությամբ լուրջ մրցակիցների հետ խաղերի: Կարելի է նշել «Աթլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակը, բայց այնտեղ մրցակցի նկատմամբ թերագնահատումը «աթլետների» գլխին չար կատակ խաղաց: Իսկ այսպես` պարտվեցին «Պորտուին» եւ «Սպորտինգին»` չխփելով ոչ մի գնդակ: Պորտուգալիայի գավաթում նույնպես պարտվեցին «Սպորտինգին», թեեւ այս անգամ լրացուցիչ ժամանակում: Բայց փոխարենը վերջին ժամանակահատվածում «արծիվները» ֆենոմենալ արդյունավետություն են ցույց տալիս` 5-6 գնդակ ուղարկելով մրցակիցների դարպասները:
Թեեւ «Բենֆիկան» ֆավորիտ է, այնուամենայնիվ չարժե նրանց հաղթանակի վրա խաղադրույք կատարել: Արդեն ցույց տվեցի լավ թիմերի հետ խաղերում ակումբի վիճակագրությունը: Իհարկե, «Պորտուում» լավ մթնոլորտ չէ, ղեկավարությունը նույնիսկ տուգանեց թիմի առաջատար Բրահիմիին, բայց կարեւորագույն հանդիպմանը «Պորտուն» կհավաքվի, ընդ որում «Արոուկայից» կրած պարտությունից հետո:
Կարծում եմ` այս անգամ պետք է խաղալ գոլերի վրա: Երկու թիմերն էլ ուժեղ հարձակում ունեն, իսկ պաշտպանությունում կան կորուստներ: «Բենֆիկայի» կազմում չեն խաղա Լուիզաոն եւ Լիսանդրո Լոպեսը, պաշտպանության կենտրոնում կլինի Ժարդել — Լինդելոֆ զույգը: Իհարկե, շվեդը տաղանդավոր է, բայց անփորձ ու ողջ մրցաշրջանի ընթացքում խաղային պրակտիկա չի ունեցել: «Պորտուն» հիանալի հարձակում ունի Աբուբակարի գլխավորությամբ, կան նաեւ Անդրե Անդրեն, Կորոնան եւ Բրահիմիի հիասքանչ ստանդարտները:
«Պորտուում» պաշտպանության հետ խնդիրները քիչ չեն: Չի կարողանա խաղալ Մարկանոն, Մայկոնին երկրորդ թիմ են ուղարկել նրա համար, որ նա սիմուլյացիայի է դիմել ու գործնականում ինքնակամ դուրս եկել խաղադաշտից «Արոուկայի» դեմ խաղում: Այնպես որ, պետք է խաղա Բրունո Մարտինս Ինդին, ով մեղմ ասած` ամենահուսալի կենտրոնական պաշտպանը չէ: Իսկ նրա կողքին կգործի 19-ամյա երիտասարդ Չիդոզիե Ավազյեմը, ով դեռ ոչ մի րոպե չի անցկացրել ընթացիկ առաջնությունում: Դժվար թե այսպիսի զույգը կարողանա կանգնեցնել Ժոնասին ու Միտրողլուին:
Այնպես որ կարելի է դիտարկել «երկուսն էլ կխփեն» տարբերակը: 3,30 հիանալի գործակցով շատ հետաքրքիր խաղադրույք է «տոտալ 2,5 գոլից ու 6 քարտից շատ»-ը: «Բենֆիկայի» եւ «Պորտուի» միջեւ ցանկացած հանդիպում շատ լարված է ընթանում, մրցավարները մեծ քանակությամբ քարտեր են ցույց տալիս: Վերջին ժամականակներս մինչեւ 10 նախազգուշացում եղել է, իսկ հեռացում վաղուց չի եղել: Այնպես որ կարելի է այս անգամ որսալ հեռացումը: Առաջին շրջանում 8 դեղին քարտ է ցույց տրվել, բայց գործը այդպես էլ կարմիր քարտին չի հասել, Սոարեշ Դիաշը մի քանի անգամ խղճացել է խաղացողներին` ընդ որում երկու թիմերին էլ: Բայց այս անգամ կարող է սկզբունքային լինել, ընդ որում 11 խաղերում նա 3 կարմիր քարտ է ցույց տվել:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: