Սպորտային խաղադրույքներ. «Բազել» — «ՊՍԺ». փարիզցիները հաղթանակ կտանեն գոլառատ խաղում

23:45, 01 նյմ 2016
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի շրջանակներում «Բազելը» կընդունի «ՊՍԺ»-ին: Կարծում ենք, որ ֆրանսիական ակումբը կհաղթի և խաղում կլինի նվազագույնը երկու գոլ: 

«Բազելը» շատ անհաջող է հանդես գալիս Չեմպիոնների լիգայի այս տարվա խաղարկությունում: Շվեյցարական ակումբը խմբի հետնապահն է, առաջին տուրում ոչ-ոքի է խաղացել «Լյուդոգորեցի» հետ, իսկ հետո պարտություններ կրել «Արսենալից» ու հենց «ՊՍԺ»-ից:

«ՊՍԺ»-ն «Արսենալի» հետ ունի յոթական միավոր, սակայն երկրորդ հորիզոնականում է: Էմերիի թիմը լավ մարզավիճակում է, Ֆրանսիայի առաջնության վերջին տուրում էլ հաղթանակ է տարել «Լիլի» նկատմամբ (1:0): Թիմն աստիճանաբար համակերպվում է Իբրահիմովիչի բացակայությանը:

«Բազելից» չեն խաղա Ալեքսանդր Ֆրանսոնն ու Քեյվին Բուան: «ՊՍԺ»-ից կբացակայեն պաշտպան Օրյեն և Խավիեր Պաստորեն:

«ՊՍԺ»-ն շատ ուժեղ է: Նախորդ տուրում «Բազելի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակը դրա ապացույցն է: Եթե ֆրանսիական ակումբը ցանկանում է պահպանել խմբից առաջին տեղով դուրս գալու շանսերը, ապա պետք է անպայման հաղթանակ տանի: Էմերիի թիմի հարձակման գիծը բավական ուժեղ է, հատկապես հիմա լավ մարզավիճակում է Էդինսոն Կավանին, ով երեք խաղում չորս գոլ է խփել և այդ ցուցանիշով զիջում է միայն Մեսսիին: Առաջարկում ենք խաղադրույք կատարել ««ՊՍԺ»-ի հաղթանակ և գոլերը տոտալ 1,5-ից շատ» տարբերակի վրա:

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա, չորրորդ տուր
23:45/1 նյմ
«Բազել» - «ՊՍԺ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ