Սպորտային խաղադրույքներ. «Բավարիան» կհաղթի ՊՍՎ-ին ու անառիկ կպահի սեփական դարպասը

22:45, 19 հկտ 2016
Խաղում է
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Բավարիան» «Ալիանց Արենայում» կխաղա ՊՍՎ-ի հետ: Այս թիմերն ընդգրկված են D խմբում: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ սեփական հարկի տակ մյունխենցիները հաղթանակ կտանեն ու միևնույն ժամանակ կկարողանան անառիկ պահել սեփական դարպասը: 

«Բավարիայի» մոտ տարօրինակ հանդիպումների շարք կա: Մյունխենյան գրանդն արդեն երեք խաղ չի կարողանում հաղթանակ տանել: Ամեն ինչ սկսվեց Չեմպիոնների լիգայում «Աթլետիկոյից» կրած պարտությունից, որին հաջորդեցին «Քյոլնի» ու «Այնտրախտի» հետ ոչ-ոքիները: Այժմ տնային հանդիպում ՊՍՎ-ի հետ ու բնական է, որ «Բավարիան» ամեն ինչ կանի այս տհաճ խաղերի շարքն ընդհատելու և վերջապես հաղթանակ տանելու համար:

ՊՍՎ-ն ևս վերջին երեք խաղերում հաղթանակ չի տարել՝ բոլոր հանդիպումներն ավարտելով ոչ-ոքի: Հետևաբար, կարելի է ասել, որ երկու թիմերն էլ նույն վիճակում են գտնվում:

Սակայն հաշվի առնելով «Բավարիայի» ամբիցիաները, այն, որ խաղը կայանում է «Ալիանց Արենայում», կարծում եմ, որ այս խաղում կավարտվի հենց «Բավարիայի» անհաջող հանդիպումների շարքը: Բացի այդ, այժմ «Բավարիան» առաջատարությունը զիջել է «Աթլետիկոյին» ու պետք է ձգտի միմիայն հաղթանակներ տանել, որպեսզի վերջին տուրում մադրիդցիների հետ անձնական խաղից առաջ առաջին տեղում լինելու հույսը կորցրած չի լինի:

Ուսումնասիրելով լայնույթը՝ կարծում եմ, ամենալավ տարբերակը կլինի մի փոքր ռիսկի դիմելը և խաղադրույք կատարելը «Բավարիայի» «չոր» հաշվով հաղթանակի վրա: ՊՍՎ-ն հարձակվողական թիմ է, ունակ է գոլ խփել, բայց «Բավարիայի» ներկայիս պաշտպանությունը շատ զորեղ է ու հատկապես սեփական հարկի տակ կձգտի անառիկ պահել սեփական դարպասը: 2,25 գործակցով արժի խաղադրույք կատարել այսպիսի տարբերակի վրա:

[Կանխատեսումը ordinär 1]

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ