Սպորտային խաղադրույքներ. «Բավարիան» ամբողջ զայրույթը կթափի «Քյոլնի» վրա

17:30, 01 հկտ 2016
Խաղում է
Գերմանական Բունդեսլիգայի 6-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ կընդունի «Քյոլնին: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ «Աթլետիկոյից» կրած պարտությունից հետո «Բավարիան» իր ամբողջ զայրույթը կթափի «Քյոլնի» վրա ու առնվազն երեք գոլ կխփի: 

Կարլո Անչելոտտիի գլխավորությամբ «Բավարիան» իր առաջին պարտությունը կրեց: 8 անընդմեջ հիասքանչ հաղթանակներից հետո մյունխենցիները «Վիսենտե Կալդերոնում» կրկին 0:1 հաշվով պարտվեցին «Աթլետիկոյին»: Եվ Անչելոտտիի, և ընդհանրապես «Բավարիայի» համար «Աթլետիկոն» շատ անհարմար մրցակից է: Հատկանշական է, որ Լա Լիգայում Անչելոտտիի գլխավորությամբ «Ռեալն» այդպես էլ չկարողացավ հաղթել Սիմեոնեի թիմին, իսկ «Բավարիան» նախորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում պարտություն կրեց հենց «Աթլետիկոյից» և զրկվեց Չեմպիոնների լիգայի եզրափակչում խաղալու հնարավորությունից:

Սակայն Բունդեսլիգայում հիասքանչ են անցնում գործերը և չկա նախադրյալ, որ «Բավարիան» առաջիկայում կսայթաքի: Թիմը միմիայն հաղթանակներ է տարել, իսկ խփած և բաց թողած գոլերի վիճակագրությունը հիասքանչ է՝ 15-1: Ինչ վերաբերում է «Քյոլնին», ապա «այծերը» հաճելիորեն զարմացնում են իրենց երկրպագուներին և այժմ 11 միավորով 4-րդ հորիզոնականում են և դեռ ոչ մի պարտություն չեն կրել:

Չնայած այս ամենին, չեմ կարծում, որ «Քյոլնը» կկարողանա դիմադրություն ցույց տալ հզոր «Բավարիային»: Խաղը կայանում է «Ալիանց Արենայում», «Բավարիան» կատաղած է «Աթլետիկոյից» կրած պարտությունից հետո և պատրաստ է հոշոտել հաջորդ մրցակցին: Այս պարագայում նախանձելի չէ «Քյոլնի» վիճակը: Իհարկե, պետք է նշել «Քյոլնի» շատ լավ խաղը պաշտպանությունում, թիմն ընդամենը երկու գոլ է բաց թողել 5 խաղերում, սակայն պետք է նշել նաև այն վիճակագրությունը, որի համաձայն «Բավարիան» Անչելոտտիի օրոք տնային խաղերում առնվազն երեք գոլ խփում է: Բացի այդ, «Բավարիան» «Քյոլնի» դեմ վերջին երեք տնային խաղերում նվազագույնը երեք գնդակ խփել է:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակները և այն, որ խաղը կայանում է «Ալիանց Արենայում», կառաջարկեմ հետևյալ երկու խաղադրույքները՝ «Բավարիան» երկու խաղակեսերում էլ գոլ կխփի և «Բավարիայի» անհատական տոտալը 2,5 գնդակից շատ:

Օրդինար: Պարտված
Բունդեսլիգա, 6-րդ տուր
17:30/1 հկտ
«Բավարիա» - «Քյոլն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Բունդեսլիգա, 6-րդ տուր
17:30/1 հկտ
«Բավարիա» - «Քյոլն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ