Սպորտային խաղադրույքներ. «Բավարիա» — «Ռեալ Մադրիդ». թիմերը կուրախացնեն գոլերով
Պատմական հանդիպում է: Իրար դեմ դուրս կգան «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչն ու նրա օգնականը: Անչելոտի — Զիդան հեռակա դիմակայություննդ առաջիկա խաղի ամենահետաքրքիր ինտրիգներից մեկն է:
Թիմերն այս մրցաշարում 2-ական հանդիպում են անցկացրել, և 2 դեպքում էլ չեն կարողացել անառիկ պահել սեփական դարպասը: Զիդանն ու Անչելոտին ընկերական հանդիպումներն օգտագործում են թիմում համաձայնությունն ու համագործակցությունը բարելավելու համար՝ մի փոքր մոռանալով պաշտպանության մասին:
Մադրիդցիների կազմում ամենաակտիվն աջ պաշտպան Մարսելոն է, ով հասցրել է արդեն 3 գոլ խփել: «Սերուցքայինների» կազմ է վերադարձել թիմի սան Ալվարո Մորատան, ում հետ Զիդանը մեծ հույսեր է կապում: Պաշտպանությունում «Ռեալը» խնդիրներ ունի, բայց առջևում ամենևին էլ վատ տեսք չունի:
Ինչ վերաբերում է գերմանացիներին, ապա Անչելոտիի Մյունխեն գալուց հետո նրանք շարունակում են հարձակվողական ֆուտբոլ խաղալ: Իտալացի մասնագետն ամենայն հավանականությամբ կամաց-կամաց կհրաժարվի «Բավարիայի» «գվարդիոլական» մարտավարությունից: «Գերմանական մեքենան» ուժեղացրել է կազմը և առաջիկա մրցաշրջանում կփորձի նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:
Երկու արդյունավետ ֆուտբոլ խաղացող թիմերից առաջիկա դիմակայությունում պետք է շատ գոլեր սպասել: Դա շատ հավանական է, քանի որ պաշտպանությունում փակվելն իմաստ չունի, հանդիպումն ընկերական ու փորձարարական բնույթ է կրում: Տրամաբանական է տոտալ 3-ից շատ խաղադրույքը, որի գործակիցը VivaroBet ԲԿ-ում 2,07 է: Արժե փորձել նաև «երկուսն էլ կխփեն» տարբերակը (1,57):
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: