Սպորտային խաղադրույքներ. «Բավարիա» — «Հոֆենհայմ» խաղում ավելի արդյունավետ կլինի երկրորդ խաղակեսը

18:30, 05 նյմ 2016
Խաղում է
Գերմանական Բունդեսլիգայի 10-րդ տուրում «Բավարիան» «Ալիանց Արենա» մարզադաշտում կընդունի «Հոֆենհայմին»: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ հյուրերը կկարողանան դիմադրություն տալ տանտերերին և այդ պատճառով խորհուրդ է տալիս խաղադրույք կատարել այն բանի վրա, որ երկրորդ խաղակեսն առաջինից արդյունավետ կլինի: 

«Բավարիան» շաբաթվա ընթացքում Չեմպիոնների լիգայի շրջանակում ծանր հանդիպում անցկացրեց ՊՍՎ-ի հետ: Մյունխենցիները պարտվում էին 0:1 հաշվով, բայց կարողացան ետ բերել կորցրածն ու 2:1 հաշվով կամային հաղթանակ տանել: Բայց հաղթելու համար «Բավարիային» բավականաչափ մեծ ուժ հարկ եղավ: Հետևաբար կարելի է ենթադրել, որ Անչելոտիի թիմը մի փոքր հոգնած տեսք կունենա:

«Հոֆենհայմը» հաճելիորեն զարմացնում է իր երկրպագուներին: Զինսհայմը ներկայացնող ակումբը «Բավարիայի» ու «Լեյպցիգի» հետ պատկանում է այն թիմերի դասին, որոնք Բունդեսլիգայում դեռևս պարտություն չեն կրել: Մեկնարկային 4 խաղերում միմիայն ոչ-ոքի խաղալուց հետո «գյուղացիները» 5 անընդմեջ հաղթանակ տարան ու այժմ 19 միավորով զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը:

«Հոֆենհայմը» շաբաթվա ընթացքում հանդիպում չի անցկացրել, ավելի թարմ կլինի, իսկ վերջին երկու խաղերում կարողացել է անառիկ պահել սեփական դարպասը: Կարծում եմ՝ հյուրերը կկարողանան գոնե մեկ խաղակես դիմակայել ուժեղ մրցակցին, իսկ երկրորդ խաղակեսում ամեն ինչ կարող է պատահել՝ և «Բավարիան» կարող է ճնշումը վերածել գոլի, և «Հոֆենհայմը» հակագրոհի ժամանակ պատժել մրցակցին: Այդ պատճառով այս խաղի համար առաջարկում եմ ընտրել «երկրորդ խաղակեսն առաջինից արդյունավետ կլինի» խաղադրույքը:

Օրդինար: Պարտված
Բունդեսլիգա, 10-րդ տուր
18:30/5 նյմ
«Բավարիա» - «Հոֆենհայմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ