Մուտք

Սպորտային խաղադրույքներ. «Բարսելոնան» կջախջախի «Գրանադային»

11:10, 29 Հոկտեմբերի 2016
Արտյոմ Ասլանյան
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում
Խաղում է

Իսպանական Պրիմերայի 10-րդ տուրում «Բարսելոնան» «Կամպ Նոու» մարզադաշտում կհյուրընկալի «Գրանադային»: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումից առաջ Լուիս Էնրիկեի թիմը տանն իր երկրպագուներին տոն կպարգևի՝ ջախջախելով «Գրանադային»: 

Կիսվել:

Հավաքականների խաղերից հետո «Բարսելոնան» շատ լավ թափ հավաքեց ու երեք անընդմեջ հաղթանակ տարավ՝ յուրաքանչյուր խաղերում խփելով նվազագույնը երեք գնդակ: Սակայն շաբաթվա ընթացքում կապտանռնագույնները տհաճ անակնկալ մատուցեցին իրենց երկրպագուներին՝ դերբիի շրջանակներում պարտվելով «Էսպանյոլին»: Թեև «Բարսան» խաղում էր ոչ հիմնական կազմով, բայց միշտ էլ հաճելի չէ պարտվել ոխերիմ թշնամիներից մեկին: Այդ պատճառով չեմ կարծում, որ «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումից առաջ կատալոնացիները սեփական հարկի տակ խնայողական ռեժիմով կխաղան: Պետք է հիշել նաև, որ «Բարսելոնան» սայթաքելու տեղ չունի, և ցանկացած ձախողման դեպքում Մադրիդի «Ռեալը», «Սևիլիան» ու «Աթլետիկոն» պատրաստ են օգտվել ու պոկվել կատալոնացիներից, ովքեր ներկա պահին զբաղեցնում են երրորդ հորիզոնականը:

Ինչ վերաբերում է «Գրանադային», ապա մենք գործ ունենք առաջնության ամենավերջին տեղում ընթացող թիմի հետ: Թիմը գլխավորում է Պակո Խեմեսը, իսկ դա նշանակում է, որ թիմը ստաբիլ իր գոլերը խփում է, բայց ավելի շատ բաց թողնում: Այդ պատճառով էլ հիմա «Գրանադան» ունի վաստակած ընդամենը երեք միավոր ու չի տարել ոչ մի հաղթանակ:

Ի դեպ, այս խաղում մրցելու են առաջնության լավագույն հարձակումն ու վատագույն պաշտպանությունն ունեցող թիմերը: Հետևաբար կարելի է ակնկալել գոլառատ հանդիպում: Կարծում եմ՝ «Բարսելոնան» կջախջախի իր մրցակցին և խորհուրդ եմ տալիս խաղադրույք կատարել նրանց (-3,5) ասիական հանդիկապով հաղթանակի վրա:

Օրդինար: Պարտված
Պրիմերա, 10-րդ տուր
22:45/29 հկտ
«Բարսելոնա» - «Գրանադա»
Խորագրեր. Խմբագրության կանխատեսումները
Սպորտի տեսակները Լա լիգայի կանխատեսումներ, Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր ,
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Յուվենտուս» – «Միլան»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
11:10, 29 Հոկտեմբերի 2016
«Լայպցիգ» – «Բորուսիա Դ․»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
11:10, 29 Հոկտեմբերի 2016
«Շիրակ» – «Նոա»։ Կանխատեսում և խաղադրույք
11:10, 29 Հոկտեմբերի 2016
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ