Սպորտային խաղադրույքներ. «Բարսելոնան» արդյունավետ խաղում կհաղթի «Վալենսիային»

18:15, 22 հկտ 2016
Խաղում է
Իսպանիայի Պրիմերայի 9-րդ տուրում «Վալենսիան» «Մեստալյա» մարզադաշտում կմրցի «Բարսելոնայի» հետ: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ կատալոնացիներն արդյունավետ խաղում հաղթանակ կտանեն, բայց չեն կարողանա անառիկ պահել սեփական դարպասը: 

Պակո Աեստարանի հրաժարականից հետո «Վալենսիան» բարելավեց խաղը և փաստն այն է, որ վերջին 4 խաղերում թիմը երեք հաղթանակ է տարել: Միակ պարտությունը եղել է Մադրիդի «Աթլետիկոյից»: Այժմ վալենսիական ակումբը գլխավորում է իտալացի մասնագետ Չեզարե Պրանդելին: Իտալացու հետ կարելի է մեծ հույսեր կապել՝ հիշելով նրա գլխավորությամբ Իտալիայի հավաքականի հաջողությունը Եվրո-2012-ում (իտալացիները հասան մինչև եզրափակիչ, որտեղ պարտվեցին իսպանացիներին):

«Բարսելոնան» ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրեց Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում՝ ոչ ավել, ոչ պակաս, 4:0 հաշվով ջախջախելով «Մանչեսթեր Սիթիին»: Դա Լիոնել Մեսսիի երեկոն էր, ով հեթ-տրիկ ձևակերպեց այդ խաղում: Ինչպես երևաց այդ խաղում, «Բարսայի» հարձակման եռյակը հիանալի վիճակում է, թիմը, ընդհանուր առմամբ, իրեն շատ լավ է զգում: Դժվար թե ստացվի նույն մակարդակի ֆուտբոլ խաղալ նաև «Վալենսիայի» հետ, քանզի ֆուտբոլիստները փոքր-ինչ հոգնած տեսք կունենան, բացի այդ, սա արտագնա հանդիպում է, իսկ «Մեստալյայում» ավանդաբար «Բարսան» մեծ դժվարությունների է հանդիպում:

Կապտանռնագույնների կազմում չեն խաղալու միանգամից երկու առանցքային պաշտպաններ՝ Ժերար Պիկեն ու Ժորդի Ալբան, ովքեր վնասվածքներ են ստացել: Այս առիթից կարող են օգտվել «Վալենսիայի» հարձակման գծի ֆուտբոլիստները: Իր թիմի դեմ է խաղալու Մունիր Էլ Հադադին, ով ապացուցելու բան ունի Լուիս Էնրիկեին:

Այնուամենայնիվ, ինչքան էլ «Վալենսիան» գոլ խփի, կարծում եմ, ներկայիս «Բարսան» գոնե մեկով ավելի կխփի: Թիմը հիանալի մարզավիճակում է, բացի այդ, «Վալենսիային» հաղթելու մոտիվացիա կա, քանզի նախորդ առաջնությունում կատալոնացիներն այդպես էլ չկարողացան հաղթել «չղջիկներին»:

Հաշվի առնելով վերոնշյալ գործոնները՝ այս խաղի համար կարելի է ընտրել հետևյալ խաղադրույքները. 1,79 գործակցով «Բարսելոնայի» հաղթանակը տոտալ 2,5-ից շատ գոլով և ռիսկային՝ 2,45 գործակցով «Բարսելոնայի» հաղթանակն ու այն, որ թիմերը կփոխանակվեն գոլերով:

Օրդինար: Հաղթած
Պրիմերա, 9-րդ տուր
18:15/22 հկտ
«Վալենսիա» - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Պրիմերա, 9-րդ տուր
18:15/22 հկտ
«Վալենսիա» - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ