Սպորտային խաղադրույքներ. «Բարսելոնան» առանց Մեսսիի կլուծի «Սպորտինգի» հարցերը

18:15, 24 սպտ 2016
Շաբաթ օրը Լա լիգայում կկայանան 6-րդ տուրի մի շարք հանդիպումներ: «Բարսելոնան» Խիխոնում կմրցի տեղի «Սպորտինգի» հետ: «Բուքմեյքերների Ռեյտինգը», հաշվի առնելով թիմերի կարգերի տարբերությունը, առաջարկում է խաղադրույք կատարել գոլառատ հանդիպման և Էնրիկեի թիմի հաղթանակի վրա:

Պրիմերայի վերջին տուրը հարուստ էր իրադարձություններով: Նախ Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում ոչ-ոքի խաղաց «Վիլյառեալի» հետ և այս մրցաշրջանում առաջին միավորները կորցրեց: «Բարսելոնան» կամ «Աթլետիկոն» շանս ունեին մոտենալ առաջատարին, բայց «Նոու Կամպում» տուրի կենտրոնական հանդիպումը ավարտվեց 1:1 հաշվով: Արդյունքում «Ռեալը» կրկին 3 և 4 միավորով առաջ է համապատասխանաբար «Բարսայից» ու «Աթլետիկոյից»:

Սեփական հարկի տակ ավարտված ոչ-ոքին կատալոնացիների համար այդ երեկոյի միակ տհաճ իրադարձությունը չէր: Էնրիկեի թիմը կորցրեց իր առաջատարին ու գրոհների հիմնական կազմակերպչին՝ Լեո Մեսսիին: Արդեն հայտնի է, որ արգենտինացին վնասվածքի պատճառով առաջիկա 3 կամ 4 խաղերում չի կարող օգնել իր թիմին: Իհարկե, սա շատ լուրջ կորուստ է «կապտանռնագույնների» համար, բայց «Բարսան» արդեն ցույց է տվել, թե ինչպես կարող է խաղալ առանց իր 10 համարի:

Ինչ վերաբերում է տանտերերին, ապա «Սպորտինգի» գործերն ընթանում են սովորական հունով: Թիմը 7 միավոր ունի և գտնվում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականում: Միջակ թիմ, միջակ արդյունք, միջակ հորիզոնական:

Առաջարկում ենք «երկուսն էլ կխփեն — Այո» խաղադրույքը: «Բարսելոնան» պաշտպանությունում նկատելի խնդիրներ ունի և գրեթե ցանկացած արտագնա խաղում բաց է թողնում: Այդպես եղավ նաև «Լեգանեսի» դեմ: Կատալոնացիները 5 գնդակ ուղարկեցին Լա լիգայի նորեկի դարպասը, բայց սեփականը չկարողացան անառիկ պահել: Գործակիցը 1,88 է:

Խաղանք նաև ««Բարսելոնայի» հաղթանակ և ՏՇ 2,5 գոլ» տարբերակով: Գործող չեմպիոնը միավորներ կորցնելու իրավունք չունի, հետևաբար պետք է փորձի ամեն գնով Խիխոնից 3 միավորով հեռանալ: Որտեղ «Բարսելոնան», այնտեղ բազմաթիվ գոլերը: Գործակիցը 1,72 է:

Արժե հույս դնել նաև Սուարեսի վրա: Ուրուգվայցին 4 գնդակով Լա լիգայի լավագույն ռմբարկուներից մեկն է: Մեսսին խաղադաշտում չէ, ինչը նշանակում է, որ Նեյմարն ավելի շատ կզբաղվի գրոհների կազմակերպմամբ: Դե իսկ Լուիս Սուարեսը միշտ էլ պատրաստ է կրակի տակ պահել մրցակցի դարպասը: Գործակիցը 1,62 է:

Համաձա՞յն եք կանխատեսման հետ, քվեարկեք ներքևում:

Օրդինար: Պարտված
Պրիմերա, 6-րդ տուր
18:15/24 սպտ
«Սպորտինգ Խիխոն» - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Պրիմերա, 6-րդ տուր
18:15/24 սպտ
«Սպորտինգ Խիխոն» - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Պրիմերա, 6-րդ տուր
18:15/24 սպտ
«Սպորտինգ Խիխոն» - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ