Սպորտային խաղադրույքներ. «Բարսելոնա» — «Սելթիկ». շոտլանդացիները կգրավեն «Բարսայի» դարպասը
«Բարսելոնան» խաղային պրակտիկայի պակաս ունի: Թիմը 2 ամսից ավել է հանդիպում չի անցկացրել: Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կատալոնացիները մի շարք ֆուտբոլիստների ձեռք բերեցին, ովքեր հարմարվում են և դեռ պետք է հարմարվեն թիմին: Դանի Ալվեսը հեռացավ ակումբից, ինչը մեծ կորուստ է ոչ միայն պաշտպանության, այլ նաև հարձակման գծի համար: Մի խոսքով, «Բարսելոնան», չնայած իր անհամեմատ ավելի բարձր կարգի, պրակտիկայի պակաս ու պաշտպանությունում խնդիրներ ունի:
Ինչ վերաբերում է «Սելթիկին», ապա շոտլանդական թիմը International Champions Cup-ին զուգահեռ պայքարում է նաև ՉԼ-ի որակավորման փուլում: Ռոջերսի թիմը վատ մարզավիճակում չէ: Ի տարբերություն «Բարսայի», շոտլանդական ակումբը խաղային պրակտիկա ունի:
Ամենայն հավանականությամբ, «Բարսայի» դարպասը կպաշտպանի Մասիպը, ով կարգով անհամեմատ զիջում է և՛ Տեր Շտեգենին, և՛ Բրավոյին: Այս հանգամանքը մեծացնում է «Սելթիկի» գոլ խփելու շանսերը:
Հաշվի առնելով կատալոնական ակումբի պաշտպանության խնդիրներն ու խաղացվածության պակասը՝ առաջարկում ենք ««Սելթիկի» գոլերը ՏՇ 0,5» խաղադրույքը: Գործակիցը 1,70 է:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: