Սպորտային խաղադրույքներ. «Բարսելոնա» — «Սելտա». Սուարեսը կխփի հանդիպման առաջին կամ վերջին գնդակը

23:30, 14 փտր 2016
Խաղում է
Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի շրջանակներում կկայանա «Բարսելոնա» — «Սելտա» հանդիպումը: Առաջարկում եմ խաղադրույք կատարել նրա վրա, որ Սուարեսը կխփի հանդիպման առաջին կամ վերջին գնդակը: 

«Բարսելոնան» մտադիր է ռեւանշ վերցնել «Սելտայից: Առաջնության առաջին շրջանի խաղում գալիսիացիները սեփական հարկի տակ ո՛չ ավել, ո՛չ պակաս 4:1 հաշվով ջախջախեցին նորին մեծություն «Բարսելոնային»: Լուիս Էնրիկեի թիմը դժվար թե մարսած լինի այս պարտությունը եւ համոզված եմ՝ այսօր պատասխան հարվածը կհասցնի «Սելտային», ով վերջին ժամանակահատվածում չի փայլում այն խաղով, որը ցուցադրում էր մրցաշրջանի մեկնարկում: Եթե չհաշվենք «Վիսենտե Կալդերոնի» սխրանքը, ապա թիմը խայտառակ վատ է սկսել մեկնարկած տարին: Դժվարին հաղթանակ ետնապահ «Լեւանտեի» նկատմամբ, պարտություններ վտանգավոր գոտում ընթացող «Լաս Պալմասից» ու «Ռայո Վալյեկանոյից», գումարած նաեւ այն, որ չափազանց շատ է գոլ բաց թողնում:

«Բարսելոնան» իր հերթին շարունակում է փայլուն ֆուտբոլ ցուցադրել՝ հատկապես սեփական հարկի տակ: Հաշվի առնելով ռեւանշի ցանկությունը, ինչպես նաեւ «Սելտայի» այսպիսի վիճակը, կարելի էր «Բարսելոնայի» հաղթանակը համատեղել ՏՇ 2,5-ի կամ 3,5-ի հետ, բայց որոշեցի այս անգամ առաջարկել իմ սիրելի խաղադրույքներից մեկը՝ ո՞վ կխփի հանդիպման առաջին կամ վերջին գնդակը: Այս դերի համար լավագույն տարբերակը համարվում է «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը: Ընթացիկ մրցաշրջանում այս խաղադրույքը ուրուգվայցու մոտ շատ է աշխատել եւ բացի այդ, երեկ Ռոնալդուն շրջանցեց Սուարեսին ռմբարկուների համար պայքարում եւ ուրուգվայցին ամեն ինչ կանի, որպեսզի հավասարվի, ինչպես նաեւ շրջանցի պորտուգալացուն:

Օրդինար: Պարտված
Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր
23:30/14 փտր
«Բարսելոնա» - «Սելտա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ