Սպորտային խաղադրույքներ. «Բարսելոնա» — «Դեպորտիվո». կատալոնացիները կհաղթեն գոլառատ խաղում

18:15, 15 հկտ 2016
Պրիմերայի ութերորդ տուրի շրջանակներում «Բարսելոնան» ընդունում է «Դեպորտիվոյին»։ Կարծում ենք, որ Էնրիկեի թիմը կհաղթի գոլառատ խաղում։

Լեո Մեսսին վերադառնում է։ Այսքանով ամեն ինչ ասված է։ Այնուամենայնիվ, ինչքան էլ ֆանտաստիկ խաղ ցուցադրեն Նեյմարն ու Սուարեսը, արգենտինացու ներկայությամբ ամբողջ թիմը հանգիստ է խաղում։ «Բարսելոնան» նախորդ տուրում «Սելտայից» կրած պարտությունից հետո, անշուշտ, կցանկանա տանը համոզիչ հաղթանակ տանել և բարձրանալ մրցաշարային աղյուսակում։

«Դեպորտիվոն» անկայուն մրցաշրջան է անցկացնում։ Հիմնականում գրանցած արդյունքների մեջ ոչ-ոքիներ ու պարտություններ են։ Վերջին տուրում տանը հաղթել է Խիխոնի «Սպորտինգին» (2։1)։

«Բարսելոնայից» խաղը բաց կթողնեն Ժորդի Ալբան, Յասպեր Սիլիսենը և Սերժի Ռոբերտոն։ «Դեպորտիվոյից» կբացակայի Խոսելուն։

Հաղթանակի կարոտ «Բարսելոնան» Մեսսիի հետ այս խաղում համոզիչ հաղթանակ կտանի։ Այդ պատճառով առաջարկում ենք խաղադրույք կատարել «գոլերը տոտալ 3,5-ից շատ և «Բարսելոնայի» հաղթանակ»-ի վրա։

Օրդինար: Հաղթած
Պրիմերա, ութերորդ տուր
18:15/15 հկտ
«Բարսելոնա» - «Դեպորտիվո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ