Սպորտային խաղադրույքներ. «Բարսելոնա» — «Աթլետիկ Բիլբաո». երկու թիմերն էլ գոլ կխփեն

00:30, 28 հնվ 2016
Հունվարի 27-ին Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնան» «Կամպ Նոու» մարզադաշտում կընդունի Բիլբաոյի «Աթլետիկին»: «Բուքմեյքերների Ռեյտինգն» ուշադրություն է դարձնում բասկյան թիմի արդյունքներին և առաջարկում է խաղադրույք կատարել այն բանի վրա, որ թիմերը կփոխանակվեն գոլերով:

Այս դիմակայության առաջին խաղում Լուիս Էնրիկեի սաները 2:1 հաշվով շատ կարևոր հաղթանակ տարան: Թվում է, թե ամեն ինչ արդեն որոշված է, և «Բարսելոնան» հեշտությամբ կանցնի կիսաեզրափակիչ:

Ինձ այդպես չի թվում: Չեմ կարծում, թե բասկերն ուղղակի կվերցնեն և առանց պայքարի կզիջեն կատալոնացիներին: Ուզում եմ հիշեցնել, որ առաջին խաղում նրանք 89-րդ րոպեին գոլ խփեցին: Դա հերթական անգամ ապացուցում է, որ «Աթլետիկը» ուժեղ բնավորություն ունեցող թիմ է:

Էռնեստո Վալվերդեի թիմի տրամադրությունը հանգստյան օրերին «Էյբարի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (5:2) բարձրացավ: «Բարսելոնան», իր հերթին, այս խաղին մոտենում է «Մալագայի» նկատմամբ տարած ծանր հաղթանակից հետո (2:1):

Չեմ կասկածում, որ «Բարսելոնան» կանցնի հաջորդ փուլ: «Աթլետիկի» գոլի վերաբերյալ կասկածներ նույնպես չունեմ:

Կարծում եմ, որ պետք է հերթական անգամ վստահել «Աթլետիկի» հարձակվողական խաղին: Ընտրում եմ «երկուսն էլ կխփեն» խաղադրույքը:

Օրդինար: Հաղթած
Իսպանիայի գավաթ, 1/4 եզրափակիչ
00:30/28 հնվ
«Բարսելոնա» - «Աթլետիկ Բիլբաո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ