Սպորտային խաղադրույքներ. «Բարսան» տանը կջախջախի «Էսպանյոլին»

23:30, 06 հնվ 2016
Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչում հանդիսատեսին կատալոնական դերբի է սպասվում: Հաջորդ փուլի ուղեգրի համար կպայքարեն «Բարսելոնան» և «Էսպանյոլը»:

Մրցակիցները Պրիմերայում մի քանի օր առաջ ոչ-ոքի էին խաղացել միմյանց հետ: Առաջնության առաջատարը չէր կարողացել հաղթել աղյուսակում 12-րդ տեղում ընթացող թիմին: Մրցաշրջանում առաջին անգամ Լուիս Էնրիկեի ֆուտբոլիստները խաղադաշտից առանց գոլի էին հեռացել:

Բուքմեյքերները սպասում են, որ «Բարսան» տանը գավաթային առաջին խաղում վրեժխնդիր կլինի «Էսպանյոլից», և թերեւս պետք է համաձայնվել նրանց հետ: «Կապտանռնագույնները» տնային վերջին հանդիպումներում ջախջախում են մրցակիցներին: Իսկ «Էսպանյոլը» տրամադրության թիմ է: Եթե ինչ-որ բան այնպես չի ընթանում, ֆուտբոլիստները կարող են թողնել իրավիճակը: Առաջնությունում «Էսպանյոլը» արդեն 3 անգամ պարտվել է երեք գոլի տարբերությամբ: Ավելին, «Էսպանյոլը» բացառապես տնային կոլեկտիվ է: Պրիմերայի ինը արտագնա խաղերից ութում Բարսելոնայի երկրորդ ակումբը պարտվել է:

Հաշվի առնելով պատասխան խաղը՝ բոլորը խոսում են «Բարսայի» խոշոր հաշվով հաղթանակի մասին: Ինչպես պարզվում է, «Էսպանյոլի» «Կորնելյա» մարզադաշտում տանտերերը ի զորու են անակնկալներ մատուցել: Նշանակում է, «Բարսան» պատասխան խաղից առաջ պետք է ստեղծի իրեն:

Օրդինար: Հաղթած
Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում
23:30/6 հնվ
«Բարսելոնա» - «Էսպանյոլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ