Սպորտային խաղադրույքներ. «Բարնլի» — «Արսենալ». լոնդոնցիները հաղթանակ կտանեն
ԱՊԼ-ի նորեկ «Բարնլին» հետնապահ թիմին բնորոշ արդյունքներ է գրանցում: Այն մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականում է: Անցկացրած 6 տուրերից երեքում պարտվել է, երկուսում հաղթել և մեկ ոչ-ոքի խաղացել: Թիմի աստղն Անդրե Գրեյն է, ով դեռևս սխալ կլինի ասել, որ փայլուն խաղ է ցուցադրում: Կարելի է նշել նաև երբեմնի խոստումնալից ֆուտբոլիստ Սթիվեն Դեֆուրին, ով «Անդերլեխտից» է տեղափոխվել և միանգամից ինտեգրվեց նոր թիմի խաղին:
«Արսենալը» վատ սկսեց մրցաշրջանը: Սակայն աստիճանաբար այն լավ ընթացք հավաքեց և հիմա մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է ու առաջատար «Սիթիից» հետ է մնում 5 միավորով: Վերջին տուրի «Չելսիի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակը մեծ վստահություն հաղորդած կլինի «զինագործներին»: Իսկ Ալեքսիս Սանչեսը փայլուն մարզավիճակում է և շարունակում է իր գոլերով առաջ տանել թիմին:
«Բարնլիից» կարմիր քարտի պատճառով դիմակայությանը չի մասնակցի հենց Անդրե Գրեյը և սա ամենածանր կորուստն է «Բարնլիի» համար, որը կարող էր լինել: «Արսենալի» վնասվածք ունեցող ֆուտբոլիստները կրկին շատ են՝ Պեր Մերտեզակեր, Դենի Ուելբեք, Կարլ Ջենքինսոն, Աարոն Ռեմսի և Օլիվիե Ժիրու: Ֆրանսիս Կոկլենն ապաքինվել է, սակայն բաց կթողնի հանդիպումը:
Ֆավորիտն, անկասկած «Արսենալն» է: Լոնդոնից թիմը շատ լավ մարզավիճակում է, իսկ ֆուտբոլիստները խաղ առ խաղ ավելացնում են: Չեմ կարծում, որ «Բարնլին» առանց իր առաջատար ֆուտբոլիստի՝ կարող է խանգարել «Արսենալին» հաղթանակ տանել:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: