Սպորտային խաղադրույքներ. «Բանանց» — «Օմոնիա» խաղը սակավագոլ կստացվի

20:00, 30 հնս 2016
Խաղում է
Հունիսի 30-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում «Բանանցը» կհյուրընկալի կիպրոսյան «Օմոնիային»: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ հանդիպումը գոլառատ չի լինի: 

Երևանի «Բանանցում» եվրագավաթային ելույթները սկսելուց առաջ լուրջ փոփոխություններ եղան: Փոխվեց ակումբի ղեկավար կազմը, թիմից հեռացան առաջատար երկու ֆուտբոլիստներ, իսկ համալրումներ չեղան: Լսելով մրցակցի տիտղոսների քանակի, ունեցած ֆուտբոլիստների, վիճակագրության մասին՝ շատերը սկսում են չհավատալ «Բանանցի» շանսերին:

Նախախաղային ասուլիսի ժամանակ պարզ դարձավ, որ մեր թիմի առաջիկա մրցակիցը նույնպես լավագույն վիճակում չէ: «Օմոնիայի» գլխավոր մարզիչ Ջոն Քարվերը, ով 2014/15 թթ. մրցաշրջանում գլխավորել է «Նյուքասլը», հայտնեց, որ թիմի 12 ֆուտբոլիստ հեռացել են, ակումբն էլ համալրվել է յոթ նոր ֆուտբոլիստներով: Ինչպես նախորդ տարվա վերջին «Բանանցում», այնպես էլ հիմա՝ «Օմոնիայում», լուրջ փոփոխություններ են կատարվում:

Չնայած, որ մրցակցի ընդհանուր տրանսֆերային արժեքը մոտ 4 անգամ մեծ է մեր թիմինից, նման իրավիճակում, կարծում եմ, Տիտո Ռամալյոյի և նրա ֆուտբոլիստների հաղթանակի շանսերը մեծանում են: Ճիշտ է՝ նման մրցակցին հաղթելը չափազանց բարդ կլինի:

Իսպանացի մասնագետը նշեց, որ ուսումնասիրել են մրցակցին, պատրաստ են հանդիպմանը, վնավածքներ չունեն: Բացի այդ, հարցազրույցներից մեկում ասել էր, որ կձգտեն անառիկ պահել սեփական դարպասը:

Կարծում եմ, որ հանդիպումը սակավագոլ կլինի: «Բանանցը» կարողացել է բավական ամուր պաշտպանություն կառուցել, ենթադրում եմ, որ 5 պաշտպանով կգործեն: Մյուս կողմից՝ Լաերսիոյի բացակայության պայմաններում չեմ հավատում Ացամազ Բուրաևի արդյունավետ խաղին, այդ պատճառով էլ ընտրում եմ «երկուսն էլ կխփեն — ոչ» և «տոտալ քիչ 2.5 գոլ» խաղադրույքները:

Հաջողություն ու հաղթանակ մեր թիմին:

Օրդինար: Հաղթած
Եվրոպա լիգա, որակավորման 1-ին փուլ
20:00/30 հնս
«Բանանց» - «Օմոնիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Եվրոպա լիգա, որակավորման 1-ին փուլ
20:00/30 հնս
«Բանանց» - «Օմոնիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ