Սպորտային խաղադրույքներ. «Բայեր» — «Բորուսիա» Դորտմունդ. Հյուրերը կհաղթեն գոլառատ խաղում
«Բայերն» իր համար անսովոր 10-րդ հորիզոնականում է, թեև այդքան էլ վատ մրցաշրջան չի անցկացնում: Լևերկուզենյան ակումբի մեքսիկացի հարձակվող Խավիեր Հերնանդեսը գոլերով իր հետևից է տանում թիմին: Ընդհանուր առմամբ, «Բայերը» գոլառատ ֆուտբոլ է ցուցադրում:
«Բորուսիան» ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում: Թիմը Բունդեսլիգայի հինգ տուրերից չորսում հաղթել է, մեկում պարտվել, և բոլոր այդ խաղերում խփել է 16 գնդակ: Երևում է Տուխելի կատարած մեծ աշխատանքը: «Մեղուները» միայն երեք միավորով են հետ մնում առաջատար «Բավարիայից», որը հաղթել է բոլոր խաղերում:
Այս թիմերի միջև նախորդ մրցաշրջանի երկու խաղերն էլ ավարտվել են Դորտմունդի հաղթանակով (1:0, 3:0):
Տանտերերից խաղը բաց կթողնեն Կարիմ Բելարաբին, Օմեր Տոպրակը, Լարս Բենդերը: «Բորուսիայի» կորուստներն ավելի շատ ու ծանր են՝ Նեվեն Սուբոտիչ, Էրիկ Դուրմ, Մարկո Ռոյս, Սվեն Բենդեր, Մարկ Բարտրա և Անդրե Շուրլե:
Այս հանդիպման համար առաջարկում ենք խաղադրույք կատարել ««Բորուսիայի» հաղթանակ և գոլերը տոտալ 2,5-ից շատ» տարբերակի վրա: Ոչ միայն այս թիմերի միջև վերջին խաղերի «Բորուսիայի» օգտին խոսող վիճակագրության պատճառով, այլև թիմի շատ լավ մարզավիճակի: «Բորուսիան» ներկայումս Եվրոպայի լավագույն թիմերից մեկն է, իսկ գոլառատ ֆուտբոլ ցուցադրելն արդեն թիմի խաղաոճն է դարձել: «Բորուսիայի» հաղթանակ և գոլերը տոտալ 2,5-ից շատ:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: