Սպորտային խաղադրույքներ. «Աթլետիկոն» ու «Ռեալը» կփոխանակվեն գոլերով
Ինչպես «Յուվենթուս» — «Մոնակո» դիմակայությունում, այս զույգում էլ քիչ հավատալի է, որ մրցակցի հարկի տակ 0:3 պարտվելուց հետո «Աթլետիկոն» կկարողանա հետ բերել կորցրածն ու անցնել Մադրիդի «Ռեալի» արգելքը: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ պատասխան խաղում Դիեգո Սիմեոնեի թիմը կկերպարանափոխվի ու չի խաղա իրեն ոչ հարիր վախկոտ ֆուտբոլը, որը ցույց տվեց «Սանտիագո Բեռնաբեուում»: Այո, «Ռեալը» կատարյալին մոտ ֆուտբոլ ցուցադրեց, բայց միաժամանակ պետք է նշել, որ «Աթլետիկոն» իրեն նման չէր, անատամ էր, անփույթ, իսկ համարձակությունը գործողություններում բացակայում էր:
Սա վերջին մադրիդյան դերբին է «Վիսենտե Կալդերոնում», հաջորդ մրցաշրջանից «Աթլետիկոն» մրցելույթները կշարունակի այլ մարզադաշտում: Ենթադրելի է, որ «Աթլետիկոն» ագրեսիվ կսկսի հանդիպումը սեփական երկրպագուների առջև ու կաշխատի արագ գոլ խփել: Գուցե դա ստացվի «հնդկացիների» մոտ, գուցե ոչ, բայց այդպես գործելու դեպքում «Աթլետիկոյի» գոլի հավանականությունը մեծ է, քանզի «Ռեալի» պաշտպանությունն անթերի չէ, թիմը Չեմպիոնների լիգայում 11 խաղերում 15 գնդակ է բաց թողել:
Սակայն միևնույն ժամանակ բարդ է պատկերացնել, որ Զինեդին Զիդանի թիմը չի կարողանա գրավել «աթլետների» դարպասը: Տանտերերը կնետվեն առաջ, կփորձեն փրկել դիմակայությունը, հնարավոր է նաև, որ արագ գոլ խփելու դեպքում գնան հրաշքի հետևից, ինչը կհանգեցնի ազատ տարածությունների, որոնցից կօգտվի «արքայական» ակումբը և, կարծում եմ, հակագրոհներից գոնե մեկը կավարտի գոլով, ինչը բավական կլինի եզրափակիչ դուրս գալու համար: Բացի այդ, խնդրահարույց է «Աթլետիկոյի» պաշտպանության աջ եզրը, քանզի և՜ Խուանֆրանը, և՜ Վրսալկոն, և՜ Խիմենեսը վնասվածքներ ունեն, իսկ «Ռեալի» հարձակման այդ գոտում խաղում է Ռոնալդուն: Այդ պատճառով այստեղ որպես առաջին խաղադրույք կընտրեմ «երկու թիմերն էլ գոլ կխփեն» խաղադրույքը:
Կառաջարկեմ նաև այսպիսի էքսպերիմենտալ տարբերակներ՝ Անտուան Գրիզմանի ու Կրիշտիանու Ռոնալդուի գոլերը: Պորտուգալացին ուղղակի հիանալի մարզավիճակում է ու հատկապես Չեմպիոնների լիգայում փայլուն արդյունավետություն է ցույց տալիս: Փլեյ-օֆֆի վերջին երեք խաղերում նա 8 գնդակ է խփել, ընդ որում վերջին երկուսում հեթ-տրիկ է ձևակերպել: Դե իսկ «Աթլետիկոյի» դեպքում, եթե թիմը գոլ է խփում, ապա մեծ մասամբ դա անում է ֆրանսիացի հարձակվողը: Այո, «Աթլետիկոն» ընդհանուր առմամբ իրեն նման չէ այս մրցաշրջանում, բայց Գրիզմանը բավական լավ արդյունավետություն է ցույց տալիս՝ դառնալով 25 գոլի հեղինակ: Հետևաբար կարելի է խաղալ նաև այս տարբերակներով:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: