Սպորտային խաղադրույքներ. «Աթլետիկո» — «Բավարիա». թիմերը կփոխանակվեն գոլերով

22:45, 28 սպտ 2016
Չեմպիոնների լիգայի D խմբի շրջանակներում սեպտեմբերի 28-ին կհանդիպեն իսպանական «Աթլետիկոն» և Մյունխենի «Բավարիան»։ Բուքմեյքերների Ռեյտինգը կարծում է, որ այս խաղում երկու թիմերն էլ աչքի կընկնեն։

«Աթլետիկոն» այս մրցաշրջանում ՉԼ-ի իր ճանապարհը սկսել է ՊՍՎ-ի նկատմամբ 1։0 հաշվով հաղթանակով։ Իսկ «Բավարիան» տանը 5։0 հաշվով ջախջախել է «Ռոստովին»։ Եվ հիմա երկու գերակումբները կհանդիպեն միմյանց հետ։ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության կիսաեզրափակչում «Աթլետիկոն» դուրս թողեց պայքարից «Բավարիային», և դրանից հետո իսպանական ակումբում արմատական փոփոխություններ չեն եղել, իսկ «Բավարիայում» փոխվել է մարզիչը։

«Աթլետիկոյից» խաղը բաց կթողնեն դարպասապահ Մոյան, Ալեսիո Չերչին, Տիագուն, Աուգուստո Ֆերնանդեսն ու Խիմենեզը։ Իսկ ահա «Բավարիայից» չեն խաղա պաշտպաններ Հոլգեր Բադշտուբերն ու Մաթս Հումելսը, ինչպես նաև եզրային կիսապաշտպան Դուգլաս Կոստան։

Երկու թիմերն էլ պաշտպանությունում խնդիրներ կունենան, քանզի բացակայելու են առանցքային խաղացողներ Հումելսն ու Խիմենեզը։ «Բավարիան» ունենալով հզոր հարձակվողական խումբ՝ այս խաղում իր գոլը կխփի։ «Աթլետիկոն» տանը կկարողանա աչքի ընկնել, հատկապես ունենալով Գրիզմանի նման արդյունավետ հարձակվողի։ Հաշվի առնելով թիմերի հարձակվողական ներուժն ու պաշտպանությունում առկա խնդիրները՝ ընտրում եմ «երկու թիմերն էլ գոլ կխփեն» տարբերակը։

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր
22:45/28 սպտ
«Աթլետիկո» - «Բավարիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ