Սպորտային խաղադրույքներ. «Արսենալը» ոչ այդքան գոլառատ խաղում չի պարտվի «Չելսիին»

20:30, 24 սպտ 2016
Խաղում է
Անգլիայի առաջնության 6-րդ տուրում կկայանա լոնդոնյան մեծ դերբին՝ «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում կխաղա «Չելսիի» հետ: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ Արսեն Վենգերի թիմին կհաջողվի չպարտվել ոչ այդքան գոլառատ խաղում: 

Երկու թիմերն էլ բարձր տրամադրությամբ են մոտենում այս հանդիպմանը: Եթե «Արսենալի» հաղթանակը «Նոթինգհեմի» դեմ կասկած չէր հարուցում («զինագործները» հաղթեցին 4:0), ապա «Չելսին» Լիգայի գավաթում լուրջ մրցակից էր ստացել՝ ի դեմս գործող չեմպիոն «Լեսթերի»: «Աղվեսները» սեփական հարկի տակ հաղթում էին 2:0 հաշվով, բայց «ազնվականները» իրենց մեջ ուժ գտան ու ոչ միայն հավասարեցրեցին հաշիվը, այլև կարողացան լրացուցիչ ժամանակում ևս երկու գնդակ խփել ու հաղթանակ տանել:

Բայց իհարկե, «Լեսթերի» նկատմամբ հաղթանակը մեծ ուժեր է խլել «Չելսիից», և «Արսենալը» գալիք դերբիին պետք է որ ավելի թարմ տեսք ունենա: Գումարած դրան՝ հանդիպումը կայանալու է «Էմիրեյթս» մարզադաշտում, ինչը ևս առավելություն է Արսեն Վենգերի թիմին:

Երկու թիմերն էլ խնդիրներ ունեն պաշտպանության կենտրոնում: «Արսենալից» վնասվածքի պատճառով հանդիպումը բաց կթողնի Պեր Մերտեզակերը, իսկ «Չելսիից»՝ թիմի ավագ Ջոն Թերրին: Դեռևս Դավիդ Լուիզի ժամանումը ոչ մի կերպ չի օգնում թիմին: Վերջին երկու խաղերում «Չելսին» 4 գոլ է բաց թողել:

Չնայած այդ խնդիրներին, ինչպես նաև նրան, որ թիմերը ուժեղ հարձակումներ ունեն, կարծում եմ, որ խաղն այդքան էլ գոլառատ չի ստացվի: Համենայն դեպս այս հանդիպմանը երեք գոլից ավել չեմ սպասում: Այստեղ ավելի շատ տակտիկական պայքար կլինի: Երկու ուժեղագույն մարզիչներ՝ Վենգերն ու Կոնտեն իրենց տակտիկաները կառաջարկեն ու կտեսնեն, թե ով ուժեղ կգտնվի: Բացի այդ, այս թիմերի միջև «Էմիրեյթսում» կայացած վերջին 7 խաղերում երեք գոլից ավել չի խփվել:

Ինչպես բուքմեյքերները, ես նույնպես այս խաղում նախապատվությունը տալիս եմ «Արսենալին»: Կարծում եմ, որ թիմը կկարողանա տանն առնվազն չպարտվել: Դրան միացնելով տոտալ 3,5-ից քիչ գոլը՝ կստանանք բավականին լավ 1,98 գործակիցը:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 6-րդ տուր
20:30/24 սպտ
«Արսենալ» - «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ