Սպորտային խաղադրույքներ. «Արսենալը» ոչ այդքան արդյունավետ խաղում կհաղթի «Վեսթ Բրոմվիչին»

19:00, 26 դկտ 2016
Խաղում է
Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում կընդունի «Վեսթ Բրոմվիչին»: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ տանտերերի համար հեշտ հանդիպում չի սպասվում, բայց այդուհանդերձ նրանց կհաջողվի ոչ այդքան արդյունավետ խաղում հաղթանակ տանել: 

Վաղը մեկնարկում է Boxing Day-ը: Սեփական հարկի տակ շատ կարևոր հանդիպում է սպասվում «Արսենալին»: Երկու անընդմեջ պարտություններից հետո թիմն անպայման պետք է ձգտի հաղթանակ տանել, եթե ցանկանում է պայքարել չեմպիոնության համար: Մրցակիցը «Վեսթ Բրոմվիչն» է, որն այս մրցաշրջանում պինդ ընկույզ է և պատահական չէ, որ զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:

Ինչպես սովորաբար տեղի է ունենում, այս մրցաշրջանում էլ «Արսենալն» առաջին մասում տպավորեց, իսկ երբ մոտենում է Boxing Day-ը, թիմը սկսում է արդեն անկայուն խաղ ցուցադրել, ինչը խանգարում է հավակնել չեմպիոնությանը: Եվ «Էվերթոնի», և «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղերում «Արսենալը» բացեց խաղի հաշիվը, բայց արդյունքում երկուսում էլ պարտվեց: Այժմ ևս «Վեսթ Բրոմվիչի» հետ խաղում Վենգերի թիմին հեշտ հանդիպում չի սպասվում: Մենք տեսանք, թե ինչքան դժվարությամբ «Չելսին» ու «Լիվերպուլը» տանը հաղթեցին «Վեսթ Բրոմին» (1:0, 2:1): Տոնի Պուլիսի թիմին հաջողվել է նաև հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել «Լեսթերին»: Բացի այդ, պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ «Վեսթ Բրոմվիչի» մասնակցությամբ վերջին 7 արտագնա խաղերում երեք գոլից ավել չի խփվել:

Հետևաբար, հաշվի առնելով վերոնշյալ գործոններն ու այն հանգամանքը, որ «Արսենալին» գնալով ավելի դժվար են տրվում հանդիպումները, կարելի է ենթադրել, որ հանդիպումն այդքան էլ արդյունավետ չի ստացվի: Կարծում եմ, որ առավելագույնը երեք գնդակ կխփվի: Իսկ ինչ վերաբերում է խաղի ելքին, այնուամենայնիվ ենթադրում եմ, որ տանտերերը հաղթանակ կտանեն: Նրանք դեռ չեմպիոնության հույսը չեն կորցրել և պետք է երկու անընդմեջ պարտություններից հետո տանը հաղթանակ տանեն:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 18-րդ տուր
19:00/26 դկտ
«Արսենալ» - «Վեսթ Բրոմվիչ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ