Սպորտային խաղադրույքներ. «Արսենալը» լոնդոնյան դերբիում կհաղթի «Տոտենհեմին»
Թիմերը տարբեր տրամադրություններով են մոտենում հանդիպմանը: Եթե «Արսենալը» Բուլղարիայում 0:2 հաշվով պարտվելուց հետո կարողացավ 3:2 հաղթել «Լյուդոգորեցին ու ընդ որում հաղթական գոլը խփել մրցավարի ավելացված ժամանակում, ապա «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց «Բայերին» ու բարդացրեց իր գործերը Չեմպիոնների լիգայում:
Ընդհանրապես «Տոտենհեմը» շատ վատ մարզավիճակում է: Զարմանալի է, բայց բոլոր մրցաշարերում արդեն 6 խաղ շարունակ «խթանները» չեն հաղթում: Ինչ-որ անհասկանալի բան է կատարվում Մաուրիսիո Պոչետինոյի թիմի հետ: Զգացնել է տալիս նաև նախորդ առաջնության լավագույն ռմբարկու Հարի Քեյնի բացակայությունը:
Լրիվ հակառակ պատկերն է «Արսենալում»: «Զինագործները» վերջին 11 խաղերից տասում հաղթանակ են տարել ու խաղացել մեկ ոչ-ոքի: Հիանալի մարզավիճակում են թիմի առաջատարները՝ Ալեքսիս Սանչեսն ու Մեսութ Օզիլը: Վենգերը գտել է Օզիլի համար այն դիրքը, որտեղ նա իրեն հիանալի կզգա: Պարզապես ֆանտաստիկ ստացվեց Օզիլի հաղթական գնդակը «Լյուդոգորեցի» դարպասը:
Հաշվի առնելով թիմերի մարզավիճակները և այն, որ խաղը կայանում է «Էմիրեյթսում», որտեղ «Տոտենհեմն» արդեն 6 խաղ շարունակ չի կարողանում հաղթել և պարտվել է դրանցից չորսում, առաջարկում եմ պարզապես խաղադրույք կատարել «Արսենալի» հաղթանակի վրա:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: