Սպորտային խաղադրույքներ. «Արսենալն» ու «Սաութհեմփթոնը» կփոխանակվեն գոլերով

22:45, 10 մյս 2017
Մայիսի 10-ին Պրեմիեր լիգայում կկայանա 26-րդ տուրից հետաձգված «Սաութհեմփթոն» — «Արսենալ» հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ «Սենթ Մերի» մարզադաշտում կողմերը կփոխանակվեն գոլերով:

«Արսենալը» անցկացրած 34 հանդիպումներից հետո 63 միավորով գտնվում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում: Վենգերի թիմը դեռ պահպանում է չեմպիոնլիգյան քառյակում հայտնվելու շանսեր: Դրա համար պետք է հաղթել «Սաութհեմփթոնին», որն իր հերթին այլևս ոչնչի համար չի պայքարում: Կլոդ Պյուելի գլխավորած թիմը 10-րդն է աղյուսակում:

Թիմերի միջև կայացած վերջին խաղում «Արսենալը» դրսում 5:0 հաշվով ջախջախեց մրցակցին: «Սաութհեմփթոնը» անհաջող շրջան է անցկացնում: Թիմը վերջին 2 խաղում գոլ չի խփել: Պատճառը հավանաբար մոտիվացիայի բացակայությունն է, բայց Պյուելի թիմը սեփական դաշտում անպայման կփորձի ավարտել անհաջող հանդիպումների շարքը՝ վերջին 4 խաղում ոչ մի հաղթանակ (2 պարտություն և 2 ոչ-ոքի):

«Արսենալն» իր հերթին կխաղա հաղթանակի համար: Առաջնության նախորդ խաղում «զինակիրները» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեցին «Մանչեսթեր Յունայթեդին» և ընդհատեցին Մոուրինյոյի թիմի անպարտելի հանդիպումների երկար շարքը:

Խաղից առաջ տանտերերի կազմում կորուստներ կան: «Սաութհեմփթոնի» առաջիկա հանդիպմանը վնասվածքի պատճառով չեն մասնակցի վան Դիյկն ու Չարլի Աուստինը: «Արսենալի» կազմում, որքան էլ որ զարմանալի է, կորուստներ չկան:

Առաջարկում ենք «երկուսն էլ կխփեն: Այո» խաղադրուքյը: «Սաութհեմփթոնը» սեփական դաշտում կփորձի գոնե գոլ խփել, իսկ Վենգերի թիմը շարունակում է պայքարել ավելի բարձր տեղերի համար և անպայման առաջ կգնա: Գոլերի փոխանակության համար Vivaro բուքմեյքերական ընկերությունում սահմանված է 1,60 գործակիցը:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 26-րդ տուրից հետաձգված հանդիպում
22:45/10 մյս
«Սաութհեմփթոն» - «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ