Սպորտային խաղադրույքներ. «Արսենալ» — «Բազել». լոնդոնցիները կհաղթեն գոլառատ խաղում
Այս խմբի առաջին տուրում երկու թիմերն էլ ոչ-ոքի են խաղացել՝1։1։ «Արսենալն» արտագնա խաղում՝ «ՊՍԺ»-ի հետ, իսկ «Բազելը» տանը «Լյուդոգորեցի»։ Լոնդոնյան ակումբը վատ սկսեց մրցաշրջանը, սակայն այն աստիճանաբար ընթացք է հավաքում և հիմա շատ լավ մարզավիճակում է։ Պրեմիեր լիգայի վերջին տուրի «Չելսիի» նկատմամբ 3։0 հաշվով հաղթանակը դրա վառ ապացույցն է։ Շատ լավ մարզավիճակում է Ալեքսիս Սանչեսը, ով գրեթե ամեն խաղում գոլի հեղինակ է դառնում։ «Բազելն», ինչպես միշտ, իրեն հավասարը չունի ներքին առաջնությունում և երկրորդ տեղի նկատմամբ 13 միավորի առավելությամբ առաջին տեղում է։
«Բազելը», կարծես թե լուրջ կորուստներ չունի, իսկ ահա «Արսենալից» վնասվածքի պատճառով չեն խաղա Ռեմզին, Պաուլիստան, Ուելբեքը, Մերտեզակերն ու Ֆրանսիս Կոկլենը։
Սակայն հաշվի առնելով «Արսենալի» լավ մարզավիճակը, այն որ տանն է խաղում, որտեղ շատ գոլեր է խփում, և որ «Բազելը» հիմա չի կարող ինչ-որ բան առաջարկել լոնդոնյան ակումբին, խաղադրույք եմ կատարում Վենգերի թիմի հաղթանակի վրա։ Սակայն այդ հաղթանակը կլինի գոլառատ խաղում, քանզի «Արսենալի» հարձակվողական խումբը, չնայած վնասվածքներին, շատ լավն է, ու մանավանդ տանը՝ երկրպագուների աջակցությամբ «զինագործներն» ունակ են շատ գոլեր խփել։ «Գոլերը տոտալ 2,5-ից շատ և «Արսենալի» հաղթանակ»
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: