Սպորտային խաղադրույքներ. «Արարատն» ու «Գանձասարը» կփոխանակվեն գոլերով

17:00, 18 մյս 2016
Խաղում է
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրում Երեւանի «Արարատը» կհյուրընկալի «Գանձասար-Կապանին»: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ թիմերը կփոխանակվեն գոլերով:

Առաջնության նախորդ տուրում երկու թիմերն էլ լավ տեսք ունեին: «Արարատը» հյուրընկալվելիս հաղթեց «Ալաշկերտին» (1:0), իսկ «Գանձասար-Կապանը» գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Փյունիկի» հետ, բայց աչքի ընկավ գրավիչ, գեղեցիկ ֆուտբոլով, բազմաթիվ գոլային պահերով:

Աշոտ Բարսեղյանի թիմը չկարողացավ կոտրել «Փյունիկի» դիմադրությունը, բայց պետք է նշել, որ կապանցիները լավ հարձակման գիծ ունեն: Միևնույն ժամանակ Վարուժան Սուքիասյանը 5 պաշտպան էր դուրս բերել խաղադաշտ, ինչի արդյունքում կարողացավ չոր հաշվով հաղթանակ տոնել: Իսկ հարձակման գծում վերջին տուրերում ակտիվ է Նվաբուեզեն:

Այս թիմերի միջև նախորդ երկու հանդիպումներն ավարտվել են ոչ-ոքի՝ 0:0, 2:2: Իսկ առաջին շրջանի խաղում «արջերն» առավելության են հասել 1:0 հաշվով: Առաջիկա խաղը երկու թիմերի համար էլ շատ կարեւոր է: «Արարատը» պետք է անպայման հաղթանակ տոնի, որպեսզի պահպանի եվրագավաթային ուղեգիր նվաճելու շանսերը, իսկ «Գանձասարը» երրորդ տեղի համար պայքարում է «Փյունիկի» հետ: Այնպես որ, երկու կողմերն էլ ձգտելու են գրավել միմյանց դարպասը: Այդ պատճառով էլ կարելի է ակնկալել, որ թիմերը կփոխանակվեն խփած գոլերով:

Օրդինար: Պարտված
Բարձրագույն խումբ, 28-րդ տուր
17:00/18 մյս
«Արարատ» - «Գանձասար»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ