Սպորտային խաղադրույքներ. «Ալավեսն» ու «Ռեալը» կփոխանակվեն գոլերով
«Ալավեսը», չնայած այս առաջնությունում ներկայիս զբաղեցրած հորիզոնականի (13-րդ), համարվում է մրցաշարի գլխավոր անակնկալներից մեկը: Լա Լիգայի նորեկն անցկացված 9 տուրերում հասցրել է մրցակցի հարկի տակ ոչ-ոքի խաղալ «Աթլետիկոյի» հետ ու հաղթել գործող չեմպիոն «Բարսելոնային»: Եվ ահա գալիք տուրում մրցակիցը առաջատար Մադրիդի «Ռեալն» է…
«Ռեալը», թեև գավաթի խաղարկությունում «Լեոնեսայի» նկատմամբ տարած խոշոր 7:1 հաշվով հաղթանակին, դրանից առաջ անվստահ հանդիպում անցկացրեց Բիլբաոյի «Աթլետիկի» հետ ու միայն խաղավերջում կորզեց հաղթանակը: Սերխիո Ռամոսի բացակայության պայմաններում «Ռեալի» պաշտպանությունը ոչ այդքան հուսալի տեսք ունի: «Արքայական» ակումբը նախորդ 8 խաղերում պարտադիր գոլ է ընդունել սեփական դարպասը:
Հաշվի առնելով այն, որ «Ալավեսը» ատամ է ցույց տալիս գրանդներին, խաղում է սեփական հարկի տակ, իր երկրպագուների առջև ու հյուրերի պաշտպանությունը ոչ այդքան բարվոք վիճակում է, կարելի է խաղադրույք կատարել այն բանի վրա, որ թիմերը կփոխանակվեն գոլերով: «Ռեալն» այնպիսի կատարողներ ունի, որ դժվար է հավատալ, որ «սերուցքայինները» չեն կարողանա խոցել առաջնության նորեկի դարպասը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: