Սպորտային խաղադրույքներ. «Ալավեսին» չի հաջողվի անակնկալ մատուցել Սևիլիայում
Խորխե Սամպաոլիի օրոք ևս «Սևիլիան» հրաշալի է խաղում սեփական հարկի տակ: Եթե չհաշվենք «Բարսելոնայի» հետ սուպերգավաթային հանդիպումը, անցկացված 4 խաղերում նույնքան հաղթանակ: Մեկնարկը, կարելի է ասել, արգենտինացի մասնագետի մոտ ստացված է: Դեռևս չեն ստացվում միայն արտագնա հանդիպումները, բայց դա լրիվ առանձին պատմություն է:
«Ալավեսն» իր հերթին զարմացնում է ֆուտբոլասերներին: Թիմը համարձակվեց «Վիսենտե Կալդերոնում» ոչ-ոքի խաղալ «Աթլետիկոյի» հետ, իսկ այնուհետև ոչ ավել, ոչ պակաս «Նոու Կամպում» հաղթել «Բարսելոնային»: Ընդհանուր առմամբ, «Ալավեսն» այս մրցաշրջանում ընդամենը մեկ պարտություն է կրել՝ «Մեստալյայում» զիջելով «Վալենսիային»:
Իհարկե, «Աթլետիկոյի» և «Բարսելոնայի» հետ խաղերում դրական արդյունքները պայմանավորված էին նրանով, որ թիմերը ֆունկցիոնալ լավ վիճակում չէին ու լուրջ չէին վերաբերվել մրցակցին: Կարծում եմ՝ «Սևիլիան» դասեր կքաղի «Բարսայի» ու «Աթլետիկոյի» սխալներից ու ավելի ճիշտ կերպով կմոտենա «Ալավեսի» հետ հանդիպմանը: Խաղը բաց կթողնեն կարմիր քարտ ստացած Սալվատորե Սիրիգուն և մկանային վնասվածք ունեցող Ադիլ Ռամին, դե իսկ Կրոն-Դելիի ու Կարիշուի բացակայությունն արդեն սովորական է դարձել: Մնացած բոլոր ֆուտբոլիստները կազմ ու պատրաստ են հանդիպմանը:
Բոլոր նախադրյալները կան այն բանի, որ «Սևիլիան» իր հերթական հաղթանակը կտանի: Կազմով և հնարավորություններով տանտերերը գերազանցում են մրցակցին, գումարած դրան նաև այն, որ անդալուզցիները մրցաշարային խնդիրներ են լուծում և պետք է հնարավորինս շատ միավորներ վաստակեն սեփական հարկի տակ:
Այս հանդիպման վերաբերյալ երկու խաղադրույք ունեմ. առաջին՝ «Սևիլիայի» հաղթանակ և տոտալ 3,5 գոլից քիչ: Վերջին երկու տնային խաղերում «Սևիլիան» գնդակ բաց չի թողել: Դժվար թե գոլային հրավառություն լինի: Անդալուզիցները վերջիվերջո հոգնած կլինեն «Լիոնի» դեմ ծանր հանդիպումից հետո: Հավանական են 1:0, 2:0 և 2:1 հաշիվները: Երկրորդ խաղադրույքս էլ այն բանի վրա, որ «Սևիլիան» «չոր» հաշվով հաղթանակ կտանի: Արդեն նշվեց, որ «Սևիլիան» վերջին երկու տնային խաղերում գոլ չի ընդունել, բացի այդ, «Ալավեսի» այս հաջող հանդիպումները մի օր պետք է ընդհատվեն, վաղ թե ուշ թիմի մոտ ճգնաժամ կսկսվի: Կարծում եմ, որ հենց այս խաղից էլ կսկսվի այդ ճգնաժամը: Հետևաբար 2,30 գործակցով ընտրում եմ «Սևիլիայի» «չոր» հաշվով հաղթանակը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: