Սպորտային խաղադրույքներ. «Ալաշկերտը» շանս չի տա «Սանտա-Կոլոմային»

19:00, 05 հլս 2016
Խաղում է
Հուլիսի 5-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղի շրջանակներում կընդունի «Սանտա-Կոլոմային»: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ Աբրահամ Խաշմանյանի թիմն առանց դժվարությունների կհաղթահարի Անդորրան ներկայացնող թիմի արգելքը:

Հայաստանի նորընծա չեմպիոնները հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի խաղացին «Սանտա-Կոլոմայի» հետ: Շատերի համար դա հերթական խայտառակությունը կամ ձախողումն էր: Նման կարծիքը կարելի է ամրապնդել, տեղեկանալով, որ մրցակցի ֆուտբոլիստներից մի քանիսը մարզչի ներկայությամբ ծխում են: Բայց, ինչպես դիպուկ նկատեց երևանյան թիմի մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, Եվրոպայի ամենամեծ սիրողականներն իրականում մենք ենք:

Խաշմանյանը նշեց այդ խաղում մրցակցի կողմից ընտրված «սադրիչ» մարտավարության մասին: Խաղացողներն անընդհատ ընկնում էին, գցում էին խաղի տեմպը: Ճիշտ է, մեր թիմն էլ իրեն լավագույնս չդրսևորեց: Բայց հայ մասնագետը նախախաղային ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ, ըստ ծրագրի, պատրաստվում են մրցակցին ճզմել:

«Ալաշկերտից» հեռացել է ավարտված մրցաշրջանում Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուներից մեկը՝ Հեբերը: Հարձակման առաջնագծում բրազիլացու բացակայությունը զգացնել տվեց նախորդ խաղում: Միհրան Մանասյանը չկարողացավ լրացնել նախկին թիմակցի տեղը: Նախախաղային մարզումից կարելի է ենթադրել, որ թիմը երկու հարձակվողով կխաղա, բայց թե ով կլինի Մանասյանի զուգընկերը, դժվար է ասել: Մարզիչը կարևորեց նաև Արտակ Դաշյանի տրանսֆերը և ասաց, որ թեև նա պատրաստ է 50 տոկոսով, այդուհանդերձ կլինի մեկնարկային կազմում:

Ինչ վերաբերում է մրցակցին, ապա «Սանտա-Կոլոմայի» կազմում են Անդորրայի հավաքականի 7 ֆուտբոլիստներ, ինչպես նաև իսպանացի մարզիկներ, որոնցից մեկը Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Ժոան Կապդեվիլան է: Դե, կարծում եմ, թիմի մասին հստակ պատկերացում կազմեցիք արդեն նյութի սկզբից: Այս թիմերի միջև առաջին խաղում էլ անդորրացիները չտպավորեցին: Կարգերի տարբերությունը զգալի է, և դա «Ալաշկերտի» ֆուտբոլիստները կապացուցեն խաղադաշտում:

Առաջարկում եմ խաղադրույք կատարել «Ալաշկերտի» (-1.5) ասիական հանդիկապով հաղթանակի վրա: Խաշմանյանի վստահությունը փոխանցվեց նաև ինձ:

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ
19:00/5 հլս
«Ալաշկերտ» - «Սանտա-Կոլոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ