Մուտք

Սպորտային խաղադրույքներ. «Ալաշկերտը» չի պարտվի «Դինամոյին»

21:07, 11 Հուլիսի 2016
Սպարտակ Պետրոսյան
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում
Խաղում է

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը» հյուրընկալվելու է Վրաստանի առաջնության հաղթող Թբիլիսիի «Դինամոյին»: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ Աբրահամ Խաշմանյանի թիմին կհաջողվի Վրաստանի մայրաքաղաքը լքել հաջորդ փուլ դուրս գալու մեծ շանսեր պահպանելով:

Կիսվել:

Անդորրայի չեմպիոն «Սանտա-Կոլոմային» ճզմելը ոչ միայն կարևոր էր «Ալաշկերտի», այլ նաև հայ ֆուտբոլասերի համար: Հանրապետական մարզադաշտը վերջին անգամ նման արժեքավոր հաղթանակ տեսել էր մեկ տարի առաջ՝ կրկին Խաշմանյանի թիմից: Այդ ժամանակ «Ալաշկերտը» նախ հաղթեց շոտլանդական «Սենթ Ջոնսթոնին», ապա նաև Ալմաթիի «Կայրաթին»:

Անխոս, Հեբերի բացակայությունն մեծ ազդեցությունն ունենում է «Ալաշկերտի» խաղի վրա, դրան էլ գումարվում է նաև Միհրան Մանասյանի որակազրկված լինելը: Ճիշտ է, անդորրացիների հետ խաղում Նորայր Գյոզալյանը դուրս եկավ փոխարինման և դարձավ գոլի հեղինակ: Այնպես որ, Մանասյանի փոխարեն հարձակման գծում Դաշյանի հետ զույգ կկազմի Գյոզալյանը:

Պարզ է նաև, որ առաջիկա խաղում Խաշմանյանը կվերադառնա 4 պաշտպանով տակտիկային, քանի որ մրցակիցը բավական լուրջ է: Կարելի է նաև ենթադրել, որ խաղադաշտում կլինեն միանգամից երեք քանդող կիսապաշտպաններ՝ Եդիգարյանը, Գրիգորյանը և Մուրադյանը: Նախորդ տարի «Կայրաթի» դեմ խաղում երևանյան ակումբը երեք գնդակ բաց թողեց ու գործնականում զրոյացրեց հաջորդ փուլ դուրս գալու շանսերը: Այս անգամ պետք է ձգտել սեփական դարպասն ընդհանրապես անառիկ պահել:

Պետք է առանձնացնեմ նաև թիմի նորեկ Անտոն Սավինին, ով «Սանտա-Կոլոմայի» դեմ խաղում հիանալի հանդես եկավ, մեկ-երկու դրվագում շատ լավ դիրքում էր հայտնվել և փոխանցում ստանալու դեպքում անպայման գոլի հեղինակ էլ կդառնար: Աբրահամ Խաշմանյանը տրանսֆերային պատուհանն արդյունավետ է օգտագործում:

Մրցակցի մասին դժվար է երկար խոսել: Մարզիչը 53-ամյա Յուրայ Յարաբեկն է, ով ընդամենը 18 խաղ է անցկացրել վրացական ակումբի ղեկին: Ֆուտբոլիստների միջին տարիքը 26 է, ընդհանուր տրանսֆերային արժեքը՝ 6,5 մլն ֆունտ ստեռլինգ: «Ալաշկերտի» դեմ խաղում «Դինամոյի» դարպասը հավանաբար կպաշտպանի ֆրանսիական «Այաչոյից» տեղափոխված Անտոն Սկրիբեն: Թբիլիսյան թիմում կա ընդամենը 6 լեգիոներ:

Հավատալով Աբրահամ Խաշմանյանին և «Ալաշկերտին»՝ առաջարկում եմ «հյուրերը չեն պարտվի» խաղադրույքը: Հիշեցնեմ միայն, որ որակավորման երկրորդ փուլը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» հայտնվում է երրորդ փուլում, որտեղ պարտվելու դեպքում տեղափոխվում է Եվրոպա լիգայի որակավորման չորրորդ ռաունդ: Թիմը մոտիվացված է, մնում է անմնացորդ նվիրվել ու պայքարել մինչև վերջ: Առաջ «Ալաշկերտ»!

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա, որակավորման 2-րդ փուլ
21:00/12 հլս
«Դինամո» - «Ալաշկերտ»
Խորագրեր. Խմբագրության կանխատեսումները
Սպորտի տեսակները Չեմպիոնների լիգայի կանխատեսումներ, Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Բավարիա» – «Ռեալ»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
21:07, 11 Հուլիսի 2016
«Բավարիա» – «Ռեալ»: Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
21:07, 11 Հուլիսի 2016
«Բավարիա» – «Ռեալ»: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը
21:07, 11 Հուլիսի 2016
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ