Սպորտային խաղադրույքներ․ «ՄՅՈւ»-ն գոլառատ խաղում կջախջախի «Զարյային»

23:05, 29 սպտ 2016
Հինգշաբթի օրը Եվրոպա լիգայում կկայանան խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպումները։ A խմբում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» կընդունի Լուգանսկի «Զարյային»։ «Բուքմեյքերների Ռեյտինգը» առաջարկում է խաղադրույք կատարել այն բանի վրա, որ «կարմիր սատանաները» նվազագույնը 3 գնդակ կուղարկեն Ուկրաինայից ժամանած հյուրերի դարպասը։

«Յունայթեդը» վերջապես ընդհատեց պարտությունների շարքը։ 3 անհաջող հանդիպումներից հետո մանկունիացիները սեփական հարկի տակ 4։1 հաշվով հաղթեցին ԱՊԼ-ի գործող չեմպիոն «Լեսթերին»։ Պոգբան առաջին գոլը խփեց իր նոր ակումբի կազմում։ Ֆրանսիացին հաջող անցկացրեց «աղվեսների» դեմ հանդիպումը։ Այժմ Մոուրինյոյի թիմը կփորձի հաջողությունը զարգացնել Եվրոպա լիգայում։

«Կարմիր սատանաները» մոտիվացված են։ «Յունայթեդը» եվրագավաթային առաջին խաղում հյուրընկալվելիս 0։1 հաշվով զիջեց հոլանդական «Ֆեյենորդին»։ Մոուրինյոյի թիմին միավորներ են անհրաժեշտ։ Իհարկե, առաջիկա խաղում մանչեսթերցիները բացահայտ ֆավորիտ են։

«Զարյայի» գործերը ներքին առաջնությունում վատ չեն ընթանում, բայց Ուկրաինայի բարձրագույն լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» կարգի ակումբներ չկան։ Առաջարկում ենք «Ման․ Յունայթեդի» գոլերը տոտալ 2,5-ից շատ» խաղադրույքը։ Իբրահիմովիչը, Ռեշֆորդը, Պոգբան ու մյուսները «երազանքների թատրոնում» գոլային հրավառությամբ կուրախացնեն հարազատ երկրպագուներին։ Գործակիցը 1,93 է։

Օրդինար: Պարտված
ԵԼ, A խումբ, 2-րդ տուր
23:05/29 սպտ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Զարյա» Լուգանսկ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ