Սպորտային խաղադրույքներ․ «Մուրսիան» ու «Բարսելոնան» կփոխանակվեն գոլերով

23:30, 24 հկտ 2017
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի շրջանակներում կատալոնական «Բարսելոնան» կհյուրընկալվի «Մուրսիային»։ «Բուքմեյքերների Ռեյտինգը», հաշվի առնելով դաշտի տերի գործոնն ու հյուրերի ոչ օպտիմալ կազմը, առաջարկում է խաղադրույք կատարել հյուրերի հաղթանակի և գոլերի փոխանակության վրա։

«Բարսելոնան» այս խաղին մոտենում է ֆավորիտի կարգավիճակով, բայց հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներ բացակայում են թիմի հայտացուցակից։ Բուսկետսը, Ինիեստան, Սուարեսը, Մեսսին, Տեր Շտեգենը, Պաուլինյոն և Ալբան չեն մասնակցի հանդիպմանը։ «Բարսելոնայի» 2-րդ թիմից 4 ֆուտբոլիստներ են հրավիրվել այս հանդիպման համար։ Սա նշանակում է, որ կատալոնացիները խաղալու են գրեթե 2-րդ կազմով, բայց նույնիսկ կիսապահեստային կազմով կատալոնացիները պետք է հաղթեն մրցակցին։

«Մուրսիան» հանդես է գալիս Սեգունդայի 2-րդ դիվիզիոնում։ Մուրսիայում իսկական տոն է, քանի որ այս համեստ ակումբն իր մարզադաշտում ընդունելու է Եվրոպայի լավագույն ակումբներից մեկին։ Տանտերերը լավ են հասկանում, որ «Բարսելոնան» հաղթահարելու է իրենց արգելքը, հետևաբար կփորձեն ամեն գնով ուրախացնել իրենց երկրպագուներին։ Այս թիմը կորցնելու ոչինչ չունի, հետևաբար դժվար թե անցնի խորը պաշտշանության։

Մանոլո Սանլուկարի թիմը կարող է երկրպագուների աջակցության ներքո գրոհել ու գոլ խփել «Բարսելոնային», իսկ հյուրերը, ավելի կոնկրետ Պակո Ալկասերն ու ընկերները կփորձեն օգտագործել իրենց շանսն ու հաղթանակ տանել։ Առաջարկում ենք «Հ2 և երկուսն էլ կխփեն» խաղադրույքը։ Գործակիցը Vivaro-ում 2,60 է։

Օրդինար: Պարտված
Իսպանիայի գավաթ, 1/16 եզրափակիչ
23:30/24 հկտ
«Մուրսիա» - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ