Սպորտային խաղադրույքներ․ «Մանչեսթեր Յունայթեդը» կհաղթի «Սուոնսիին»

22:45, 24 հկտ 2017
Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդն» այսօր կընդունի «Սուոնսիին»։ «Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել Մոուրինյոյի թիմի հաղթանակի վրա։

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշարի գործող չեմպիոնն է, ինչպես նաև առաջիկա հանդիպման ֆավորիտը։ «Կարմիր սատանաներ»-ի հայտացուցակում տեղ են գտել գրեթե բոլոր առանցքային ֆուտբոլիստները, ովքեր պատրաստ են հանդիպմանը, այդ թվում նաև Մխիթարյանը։

«Ման․ Յունայթեդ»-ը բարկացած է, քանի որ առաջնության վերջին խաղում այս մրցաշրջանի առաջին պարտությունը կրեց։ Թիմը պարտվեց «Հադերսֆիլդին»՝ 1։2։ Մոուրինյոն խաղից հետո ասաց, որ իր ֆուտբոլիստներն այնքան էլ տրամադրված դուրս չէին եկել խաղադաշտ։ Պորտուգալացին հավանաբար մի լավ բարկացել է իր խաղացողների վրա։

«Սուոնսին» իր հերթին ԱՊԼ-ի նոր մրցաշրջանն այնքան էլ լավ չի մեկնարկել։ Իննը տուրից հետո թիմը 8 միավորով 15-րդն է։ «Սուոնսին» քիչ խփում և քիչ էլ բաց է թողնում՝ 6-10 (քիչ, եթե հաշվի առնենք որ սա անգլիական միջակ է)։

«Կարմիր սատանաները» կփորձեն հաղթել, բայց միևնույն ժամանակ ուժեր խնայել, քանի որ ընդամենը 4 օրից «Օլդ Թրաֆորդում» առաջնության շրջանակներում ընդունելու են Քեյնին և նրա «Տոտենհեմին»։ Անգլիայի լիգայի գավաթը խաղարկվում է 1-խաղյա ֆորմատով՝ պատասխան հանդիպում չկա։ Թեպետ սա ամենալուրջ մրցաշարը չէ, բայց Մոուրինյոն ու իր թիմը դժվար թե ցանկանան այսքան վաղ փուլում դուրս մնալ պայքարից։ Առաջարկում ենք «Հ2 և Քիչ 4,5» խաղադրույքը։ Գործակիցը Vivaro-ում 1,82 է։

Օրդինար: Հաղթած
Անգլիայի լիգայի գավաթ, 1/8 եզրափակիչ
22:45/24 հկտ
«Սուոնսի» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ