Սպորտային խաղադրույքներ․ Արգենտինան կնվաճի Ամերիկայի գավաթը
Թիմերն արդեն հանդիպել են մրցաշարի խմբային փուլում։ Այնտեղ Տատա Մարտինոյի թիմը 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ։ Այս խաղում բուքմեյքերները Արգենտինայի հավաքականին նախապատվություն են տալիս։
Արգենտինացիները նախորդ տարվա համեմատ զգալիորեն ավելացրել են։ Թիմային խաղը բարձունքում է, Մեսսին պարզապես փայլում է հավաքականում։ Ի դեպ, արգենտինացին նախորդ խաղում տուգանայինից խփած գոլով դարձավ հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ շրջանցելով Գաբրիել Բատիստուտային։ Հիգուաինը, ով անցած տարի հաճախ էր պահեր կորցնում, հիմա լավ մարզավիճակում է։ Արգենտինայի կազմում համագործակցությունը բարձր մակարդակի վրա է։
Ինչ վերաբերում է Չիլիին, ապա կիսաեզրափակչում «կարմիր պղպեղները» անհավանական հաղթանակ տարան Մեքսիկայի ընտրանու նկատմամբ։ Չիլիացիները հաղթեցին հոկեյին բնորոշ 7։0 հաշվով, իսկ Էդուարդո Վարգասը դարձավ պոկերի հեղինակ։ Մի խոսքով, երկու թիմերն էլ հանդիպմանը մոտենում են հրաշալի մարզավիճակով։
Արգենտինայի հավաքականը մոտիվացված է։ Իհարկե, թիմը չի մոռացել 2015 թվականին եզրափակչում Չիլիից կրած պարտությունը և անպայման ուզում է ռևանշի հասնել։
Հաշվի առնելով Արգենտինայի հավաքականի հրաշալի մարզավիճակը, թիմային հրաշալի խաղը, Մեսսիի գործոնն ու ֆուտբոլիստների ավելի մեծ ընտրությունը՝ առաջարկում ենք «Արգենտինան կնվաճի գավաթը» խաղադրույքը։ Չիլին նույնպես ուժեղ է, բայց Արգենտինան այս խաղարկությունում բոլորից մի գլուխ բարձր է։ Գործակիցը Vivaro.am-ում 1,40 է։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: