Սպորտային կանխատեսումներ. «Յուվենթուսը» ոչ արդյունավետ խաղում կապահովի եզրափակչի ուղեգիրը

22:45, 09 մյս 2017
Խաղում է
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Յուվենթուսը» սեփական հարկի տակ կհյուրընկալի «Մոնակոյին»: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ առաջին խաղում հաղթանակից հետո իտալական ակումբը տանը ոչ արդյունավետ խաղում չի պարտվի ու դուրս կգա եզրափակիչ: 

«Մոնակոյի» հեքիաթն ավարտին է մոտենում Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում: Քիչ հավատալի է, որ տնային խաղում 0:2 պարտվելուց հետո մոնեգասկները կկարողանան քամբեք անել` այն էլ «Յուվենթուսի» հետ իր իսկ հարկի տակ: Իտալիայի չեմպիոնն ուղղակի հիասքանչ է գործում պաշտպանությունում և փլեյ-օֆֆ փուլում դեռևս ոչ մի գնդակ բաց չի թողել, իսկ, ընդհանուր առմամբ, ընթացիկ խաղարկությունում ընդունել է ընդամենը երկու գնդակ:

Բացի ուժեղ պաշտպանությունից, «Յուվեն» գերազանց է գործում նաև կիսապաշտպանությունում ու հարձակման գծում: Իսկապես, Պյանիչի, Իգուաինի և Դանի Ալվեսի ձեռքբերումներն էլ ավելի են ուժեղացրել առանց այդ էլ ուժեղ թուրինյան ակումբը: «Յուվեն» մի հզոր մեխանիզմ է, որին հաղթելը ներկա պահի դրությամբ շատ-շատ դժվար է: Պետք է շատ փորփրել, որպեսզի տեսնենք, թե վերջին անգամ երբ է Ալեգրիի թիմը տանը պարտություն կրել:

Այո, «Մոնակոյի» խաղը հիացնում է` հատկապես հարձակման գծում, և Ժարդիմի թիմը համարվում է այս մրցաշրջանի ամենաարդյունավետ թիմերից մեկը, բայց «Յուվեն» կիսաեզրափակիչ առաջին խաղում և ընդհանրապես այս մրցաշրջանում ցույց է տվել, որ կարող է կանգնեցնել ցանկացած հարձակման: Գումարած դրան` հանգստյան օրերին կայացած թուրինյան դերբիում բյանկոներիները խաղում էին երկրորդ կազմով, առաջատարները հանգստանում էին: Այդ պատճառով ենթադրում եմ, որ կրկին ոչ արդյունավետ հանդիպում կլինի, և «Յուվեն» առնվազն չի պարտվի: Հետևաբար 1,72 գործակցով ընտրում եմ «1X և տոտալ 3,5 գոլից քիչ» խաղադրույքը:

Եվ երկրորդ խաղադրույքը, որը մի փոքր ռիսկային է` «երկուսն էլ գոլ կխփեն — ոչ»: Եթե «Յուվեն» ընդունակ է «Բարսայի» դեմ դիմակայությունում 180 րոպե գոլ չընդունել, ապա ինչու՞ չի կարող նույնն անել «Մոնակոյի» հետ: Վերոնշյալ բոլոր գործոնները խոսում են այն մասին, որ սա իրականությանը մոտ խաղադրույք է: Գործակիցը 1,96 է:

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում
22:45/9 մյս
«Յուվենթուս» - «Մոնակո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում
22:45/9 մյս
«Յուվենթուս» - «Մոնակո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ