Սպորտային խաղադրույքներ. «Ալաշկերտ» — «Արարատ». Աբրահամ Խաշմանյանի թիմը կապահովի չեմպիոնությունը

17:00, 14 մյս 2016
Խաղում է
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ կխաղա «Արարատի» հետ: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ Աբրահամ Խաշմանյանի թիմը հերթական հաղթանակը կտանի ու այդպիսով կապահովի չեմպիոնությունը, որն առաջինն է թիմի կարճ պատմության ընթացքում: 

«Ալաշկերտը» շատ մոտ է բաղձալի հաջողությանը: Առաջնության ավարտից 3 տուր առաջ թիմը 9 միավորով գերազանցում է երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Շիրակին» և մեկ ոչ-ոքին բավական է պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի չեմպիոն հռչակվելու համար, ինչը նաև հնարավորություն կտա մասնակցել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին:

Ինչ վերաբերում է «Արարատին», ապա Վարուժան Սուքիասյանի թիմը 35 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը և շատ քիչ հնարավորություններ ունի հայտնվելու եվրագավաթային գոտում: Հյուրերը 6 միավորով են զիջում 3-րդ տեղում ընթացող «Փյունիկին»:

Այնուամենայնիվ, պետք է նշել, որ «Արարատն» ընթացիկ առաջնությունում բարդ մրցակից է «Ալաշկերտի» համար: Նախորդ 3 խաղերից երկուսում ոչ-ոքի է գրանցվել, և միայն մեկում հաղթանակ են տարել Աբրահամ Խաշմանյանի ֆուտբոլիստները:

«Ալաշկերտը» մոտ է չեմպիոնությանը, խաղում է տանը, որտեղ առաջնության վերջին 6 խաղերում նույնքան հաղթանակ է տարել, մրցակիցը գրեթե կորցրել է եվրագավաթային գոտում հայտնվելու բոլոր շանսերը, այդ պատճառով էլ ենթադրում եմ, որ տանտերերը հաղթանակ կտանեն, սակայն կարծում եմ` խաղը հեշտ չի դասավորվի «Ալաշկերտի» համար: Հաշվի առնելով, որ «Արարատն» ընթացիկ առաջնությունում դժվար մրցակից է «Ալաշկերտի» համար, ավելի լավ է հանդես գալիս դրսում, քան տանը (հյուրընկալվելիս վաստակել է 20 միավոր, իսկ սեփական հարկի տակ` 14), կարծում եմ, որ լարված խաղ կընթանա և ոչ շատ գոլառատ: Դժվար թե այս խաղում 4 գոլից ավել խփվի: Հետևաբար առաջարկում եմ «Ալաշկերտի» հաղթանակ ու ՏՔ 4,5 գոլ խաղադրույքը: Ավելացնեմ, որ, երբ հաղթում է «Ալաշկերտը», այս խաղադրույքը մշտապես աշխատում է:

Մի՛ մոռացեք գրանցվել մեր կայքում եւ ներքևում մասնակցել քվեարկությանը:

Օրդինար: Պարտված
Բարձրագույն խումբ, 26-րդ տուր
17:00/14 մյս
«Ալաշկերտ» - «Արարատ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ