«Սպարտակ» – «Լեսթեր»․ Դենիս Կազանսկիի կանխատեսումը

18:30, 20 հկտ 2021
Հանրահայտ մարզական մեկնաբան և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Դենիս Կազանսկին կանխատեսում է արել «Սպարտակ» – «Լեսթեր» Եվրոպա լիգայի խմբային փուլի C խմբի 3-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։


Ինչպես տեսնում եք, «Սպարտակի» համար ամեն ինչ այլ կերպ է դասավորվում։ Մի կողմից թիմը քիչ էր մնում պարտվեր Մոսկվայի «Դինամոյին», մյուս կողմից՝ խաղի վերջնամասում խփած 2 գնդակը խոսում է կամային բարձր որակների մասին։ Այնպես որ, մայրաքաղաքային թիմը վատ տրամադրությամբ չի մոտենում «Լեսթերի» հետ խաղին։

«Լեսթերը» կայուն մրցաշրջան չի անցկացնում։ Այն, ինչ տեսանք Լեհաստանում, որտեղ անգլիական թիմը պարտվեց «Լեգիային», և այն, ինչ եղավ «Քրիսթալ Փելասի» հետ մրցավեճում, տարբեր բաներ են։ Ի դեպ, դրանք բոլորն էլ արտագնա հանդիպումներ էին։ Մյուս կողմից՝ Բրենդան Ռոջերսի թիմը գոլառատ խաղում հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։

Ամեն դեպքում, «Լեսթերը» մի փոքր վախենալով է մեկնում Մոսկվա։ Անկախ նրանից, թե ինչ վիճակում է «Սպարտակը», միևնույն է, երկար ճանապարհը բացասական է ազդելու անգլիական թիմի վրա։

Հաշվի առնելով այն, ինչ տեղի ունեցավ Նեապոլում և «Դինամոյի» հետ մրցավեճում, կարծում եմ՝ «Սպարտակը» հնարավորություն ունի միավոր վաստակել այս դիմակայությունում։

Կարգով «Լեսթերն» ավելի  հետաքրքիր է, սակայն ենթադրում եմ, որ «Սպարտակն» սեփական խաղադաշտում չի պարտվի։

Օրդինար: Պարտված
Եվրոպա լիգա
18:30/20 հկտ
«Սպարտակ» - «Լեսթեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ