Սլովենիա – Սերբիա: Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
Մյունխենի «Ալյանց արենայում» մրցելու են C խմբի ներկայացուցիչներ Սլովենիան և Սերբիան: Սլովենացիները ոչ-ոքի կորզեցին Դանիայի հետ խաղում: Առաջին խաղակեսում Սլովենիայի խաղը չստացվեց, բայց ընդմիջումից հետո թիմն ավելացրեց: Հրաշալի տպավորություն թողեց Յան Օբլակը: Սլովենացիները ցույց տվեցին, որ բավականին մեծ ներուժ ունեն:
Իսկ Սերբիային չհաջողվեց նույնն անել Անգլիայի հետ մրցավեճում: Խաղն աղքատ էր գոլային պահերով, սերբերը ագրեսիվ տեսք չունեին, չէին ճնշում: Դրագան Ստոյկովիչը մտածելու շատ բան ունի, հարկավոր է ճիշտ ընտրել դասավորությունն ու ֆուտբոլիստներին: Տադիչը մնացել էր պահեստայինների նստարանին, Կոստիչը չզգաց խաղի տեմպը, Վլախովիչի և Միտրովիչի միջև բացակայում էր քիմիան:
Կողմերը լավ են ճանաչում միմյանց: Սերբերը պետք է ռիսկի գնան ու ավելի ագրեսիվ գործեն: Առջևում դեռ Դանիայի հետ հանդիպումն է, հետևաբար այս խաղում անհրաժեշտ է հաղթել:
Սլովենացիները ցույց տվեցին, որ երկրորդ խաղակեսում կարող են ավելացնել:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: