Սլովենիա – Հայաստան: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել աշնանը մեկնարկող Ազգերի լիգայի խաղարկությանը։ Մարտին կայացած ընկերական խաղերում Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը պարտվեց Չեխիային և Կոսովոյին։ Եվս 2 հանդիպում նախատեսված է այս շաբաթ։
Առաջինը Սլովենիայի հետ արտագնա հանդիպումն է։ Սլովենացիները պատրաստվում են Եվրո-2024-ին։ Թիմի գլխավոր աստղն է Մադրիդի «Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը։ Պետք է առանձնացնել նաև «Լայպցիգի» հարձակվող Բենյամին Շեշկոյին։
Տնային խաղում սլովենացիները բացահայտ ֆավորիտ են համարվում։ Կարծում եմ, որ Հայաստանի հավաքականը չի կարողանա լավ պաշտպանվել։ Ընկերական խաղում Սլովենիան հաղթել է անգամ Պորտուգալիայի հավաքականին։ Ի դեպ, պորտուգալացիներն այդ խաղում խաղադաշտ էին դուրս եկել մեկնարկային կազմով, բայց նույնիսկ գոլ չկարողացան խփել։
Սլովենացիները ֆավորիտ են և տնային խաղում կփորձեն հարձակողական խաղ ցուցադրել։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն էլ պետք է օգտվեն իրենց շանսերից։ Հարձակման գծում ունենք երիտասարդ խաղացողներ, որոնք կցանկանան իրենց լավագույնս դրսևորել այս խաղում։
Կարծում եմ, որ գոլառատ հանդիպում կստացվի։ Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 1․82 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: