Սլովենիա – Հայաստան: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը
Ողջույն.
Ակումբային մրցաշրջանն ավարտվեց և դաշտը պաշտոնապես հանձնվեց ազգային հավաքականներին: Եվրոպայի ու Ամերիկայի առաջնություններին ընդառաջ թիմերը կանցկացնեն ընկերական հանդիպումներ: Իր ուժերը կփորձի նաև Հայաստանի հավաքականը: Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը հունիսի 4-ին Լյուբլյանայում կմրցի Եվրոյի մասնակից Սլովենիայի հետ, դրանից երեք օր հետո էլ Երևանում կընդունի Ղազախստանի հավաքականին:
Սկսենք Սլովենիայի հետ մրցավեճից: Եվրոպայի առաջնության ամենահամեստ մասնակիցներից մեկը Գերմանիայում, ամենայն հավանականությամբ, կպայքարի խմբից դուրս գալու համար, ինչը կհամարվի լավ արդյունք: Բայց, եթե սլովենացիներին համեմատենք մեզ հետ, ապա Հայաստանի հավաքականն ունի շատ ուժեղ մրցակից, որի կազմում նույնիսկ համաշխարհային մեծության աստղ է հանդես գալիս: Մադրիդի «Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը, իհարկե, առանձնանում է թիմում, բայց դարպասապահի շուրջ խաղ չեն կառուցում, հետևաբար, Պետրակովը պետք է մտածի ոչ միայն նրա դարպասը խոցելու տարբերակների մասին: Սլովենիայի հավաքականի միջին մակարդակը բավականին բարձր է՝ այստեղ են ֆուտբոլիստներ եվրոպական լուրջ ակումբներից: Գումարած՝ Սլովենիան տանը կանցկացնի նախավերջին հանդիպումը Գերմանիա մեկնելուց առաջ:
Հայաստանի հավաքականի հայտացուցակը վաղուց հայտնի է՝ Պետրակովը տարբեր պատճառներով չի հրավիրել մի քանի առաջատար խաղացողի: Խաղալու հնարավորություն կստանան այն տղաները, որոնք սովորաբար մնում են պահեստայինների նստարանին: Եթե Սլովենիան պետք է մտածի նաև հաղթանակի մասին, որպեսզի բարձր տրամադրությամբ գնա Եվրոպայի առաջնությանը, ապա մեր պարագայում դրական արդյունքն ավելի շատ հոգեբանական նշանակություն կունենա: Սրանք հանդիպումներ են, որտեղ մեր ուկրաինացի մարզիչը հանգիստ կարող է փորձարկումներ կատարել: Հաջորդիվ, մենք պայքարի մեջ կմտնենք միայն աշնանը՝ Ազգերի լիգայի խաղարկությունում, և այդ ժամանակ Պետրակովը պետք է ունենա իր բոլոր հարցերի պատասխանները:
Վերադառնալով Սլովենիայի հետ խաղին՝ պետք է նշել նաև մրցակցի անհարմարության գործոնը: Բալկանյան երկրների թիմերի հետ մեր վատ վիճակագրությունը ոչ մի տեղ չի անհետացել: Բոլոր սլաքները ցույց են տալիս սլովենացիների ֆավորիտության ուղղությամբ: Առաջարկում եմ ընտրել Սլովենիայի հաղթանակը երկու և ավելի գնդակի առավելությամբ: Սա այն դեպքն է, երբ հակառակ արդյունքի համար ավելի շատ ես ուրախանում:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: