«Սլովան» – «Զրինսկի»: Բարսեղյանն ու թիմակիցները դուրս կգան հաջորդ փուլ

22:30, 01 օգս 2023
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել «Սլովան» (Սլովակիա) – «Զրինսկի» (Բոսնիա-Հերցեգովինա) Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպման վերաբերյալ։

«Սլովանն» առաջին խաղում հյուրընկալվելիս հաղթել է «Զրինսկիին» 1։0 հաշվով։ Այդ խաղի համար կանխատեսել էի Բրատիսլավան ներկայացնող թիմի հաղթանակը և կասկած չունեի, որ այդպես էլ կլինի։ «Ուրարտոի» հետ հանդիպումներում դիտելով «Զրինսկիի» ցուցադրած խաղը՝ վստահ էի, որ կարգով ավելի բարձր թիմի դեմ Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոնն ավելի լուրջ խնդիրներ կունենա։

«Սլովանը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, պատասխան խաղն անցկացնելու է տանը և պարտավոր է դրական արդյունքի հասնել։ Թիմերի խաղամակարդակներն իսկապես տարբերվում են։ Եթե «Ուրարտուն» կարողացավ արտագնա խաղում հաղթել «Զրինսկիին», ապա «Սլովանը» պետք է նույնն անի նաև տնային հանդիպման ժամանակ։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ երկխաղյա դիմակայություններում անակնկալներ լինում են, 2 կանխատեսում եմ ընտրել։

Առաջինը «Սլովանը» չի պարտվի և խաղի գոլերի տոտալը 1․5-ից շատ խաղադրույքը՝ 1․72 գործակցով։ Երկրորդն ավելի ռիսկային է․ «Սլովանի» գոլերի տոտալը 1․5-ից շատ խաղադրույքը՝ 2․22 գործակցով։

Հաջորդ փուլ դուրս չգալը կատարյալ ձախողում կլինի Վլադիմիր Վայսի գլխավորած թիմի համար։ Կարծում եմ, որ տանտերերը շատ լուրջ տրամադրված կլինեն խաղին և կանցնեն հաջորդ փուլ։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
22:30/1 հլս
«Սլովան» – «Զրինսկի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
22:30/1 օգս
«Սլովան» – «Զրինսկի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ