«Սլովան» – «Շտուրմ»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:59, 22 փտր 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Սլովան» – «Շտուրմ» Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպման վերաբերյալ։

Ինչպես և կանխատեսել էի, առաջին խաղը գոլառատ ստացվեց։ «Շտուրմը» 4։1 հաշվով հաղթեց «Սլովանին»։ Գուցե անսպասելի էր, որ «Սլովանը» պարտվեց խոշոր հաշվով, քանի որ թիմը խմբային փուլում ավելի զգույշ էր գործում՝ հատկապես պաշտպանությունում։ Այնուամենայնիվ, «Շտուրմը» կարգով գերազանցում է մրցակցին և տնային խաղում ֆավորիտ էր համարվում։

Պատասխան խաղում «Սլովանի» համար հեշտ չի լինելու, սակայն տանը Բրատիսլավան ներկայացնող թիմը կարող է անակնկալ մատուցել։ Այո, 3 գոլի տարբերությունը հետ բերելը գրեթե անհնար է՝ հատկապես «Շտուրմի» նման մրցակցի հետ խաղում, սակայն փորձել կարելի է։ Կարծում եմ՝ Տիգրան Բարսեղյանն ու թիմակիցները կփորձեն ագրեսիվ գործել հենց մեկնարկային րոպեներից և կպահեն այդ տեմպն ամբողջ խաղի ընթացքում՝ անկախ հաշվից։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը մասնակցեց նախորդ խաղին, սակայն աչքի չընկավ արդյունավետ գործողությամբ։ Հուսանք, որ այս խաղում Բարսեղյանն ավելի ակտիվ կլինի։ Կարծում եմ, որ «Սլովանի» հաջորդ փուլ դուրս գալու շանսերը շատ քիչ են, բայց գոնե 2 գոլ թիմը կկարողանա խփել։

Ընտրում եմ «Սլովանի» գոլերի տոտալը 1․5-ից շատ խաղադրույքը՝ 2․01 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Կոնֆերենցիաների լիգա
23:59/22 փտր
«Սլովան» – «Շտուրմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ