«Սլովան» – «Փյունիկ»։ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:00, 27 հկտ 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն Երևանի «Փյունիկի» և Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանի» միջև Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի նախավերջին՝ 5-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

2022 թվականի հոկտեմբերի 27-ը կարևոր օր է հայկական ֆուտբոլի համար: Հայաստանը ներկայացնող ակումբն առաջին անգամ պատմության մեջ կարող է հաղթահարել խմբային փուլն ու դուրս գալ եվրագավաթի փլեյ-օֆֆ: Դրա համար անհրաժեշտ է, որ «Փյունիկը» Բրատիսլավայում հաղթի «Սլովանին», իսկ զուգահեռ ընթացող խաղում «Բազելը» տանը չպարտվի «Ժալգիրիսին»:

Իհարկե, երկրորդ մասն ավելի իրատեսական է թվում: Սակայն, չմոռանանք, որ սա միայն նախավերջին՝ հինգերորդ տուրն է և պակասորդը միգուցե հնարավոր կլինի լրացնել «Բազելի» հետ երևանյան խաղում: Այդուհանդերձ, Հայաստանի չեմպիոնը պետք է կառչի իր առաջին շանսից. երկրորդը կարող է և չլինել:

«Փյունիկն» ու «Սլովանը» շատ էմոցիոնալ և լարված հանդիպում անցկացրին «Հանրապետականում»: Կասկածից վեր է, որ Սլովակիայի ներկայացուցիչը շատ բաներ մտապահել է: Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որի խաղը Երևանում պարզապես չստացվեց, մարզման ժամանակ ստացած ծանր վնասվածքի պատճառով այս խաղում չի օգնի «Սլովանին», սակայն նրա թիմակիցներն ամեն ինչ կանեն ռևանշի հասնելու համար, առավել ևս, որ հաղթել ստիպում է նաև իրավիճակը մրցաշարային աղյուսակում: Երեք միավորը Վլադիմիր Վայսի գլխավորած թիմին ոչինչ չի երաշխավորում, բայց կդարձի լուրջ ֆավորիտ երկրորդ տեղի համար պայքարում:

«Փյունիկի» հետ խաղին «Սլովանը» սկսեց պատրաստվել բավականին շուտ: Ներքին առաջնության 15-րդ տուրի հանդիպումը «Սկալիցայի» հետ Վայսի թիմն անցկացրեց դեռևս հոկտեմբերի 21-ին և հաղթելով 4:1 հաշվով՝ պահպանեց վստահ առաջատարությունը: Բարսեղյանն այդ խաղում աչքի ընկավ գոլով: Ուրբաթ անցկացրած խաղը ևս մեկ ապացույց է, որ «Սլովանը» Կոնֆերենցիաների լիգայի հետ կապված լուրջ ծրագրեր ունի:

«Փյունիկը» Հայաստանի Պրեմիեր լիգայում ևս ուրբաթ խաղաց, բայց դրանից հետո ուներ նախատեսված ևս մեկ հանդիպում: Հայաստանի չեմպիոնի խնդրանքով «Վանի» հետ դիմակայությունը հետաձգվեց: Ասել է, թե թիմերը հանգստանալու ու պատրաստվելու հավասար ժամանակ են ունեցել:

Ամեն ինչ խոսում է այն մասին, որ մրցավեճը թեժ պայքարում է անցնելու: Դրական արդյունքի հասնելու համար կողմերը չեն խնայի միմյանց: Բնականաբար, կանոնների խախտման բազմաթիվ դեպքեր կարձանագրվեն: Եվ ունեմ զգացողություն, որ դրանցից առնվազն մեկը պաշտպանվող թիմը թույլ կտա սեփական տուգանային հրապարակում: Հավատում եմ 11 մետրանոցին և խորհուրդ կտամ ընտրել «յուղոտ» գործակցով այդ տարբերակը: Հաղթական երեկո բոլորիդ:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

 

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
23:00/27 հկտ
«Սլովան» - «Փյունիկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ