«Սլովան» – «Փյունիկ»։ Կանխատեսում և խաղադրույք

23:00, 27 հկտ 2022
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել «Սլովան» – «Փյունիկ» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ամբողջ Հայաստանը, ավելի կոնկրետ` ֆուտբոլային հանրությունը, սպասում է, որ «Փյունիկն» այսօր կհաղթի և կապահովի իր տեղը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլում։ Դրա համար անհրաժեշտ է նաև, որ խմբի մյուս խաղում «Բազելը» չպարտվի «Ժալգիրիսին»։

Անկեղծ ասած, չեմ կիսում այս տեսակետը, որ «Փյունիկը» մեծ շանսեր ունի։ Նախ՝ «Սլովանը» սեփական հարկի տակ շատ լավ է խաղում։ Ճիշտ է, թիմը լուրջ կորուստ ունի՝ ի դեմս Տիգրան Բարսեղյանի, որը վնասվածք է ստացել, բայց նույնիսկ առանց նրա կարգով ու խաղամակարդակով գերազանցում է «Փյունիկին»։

Իմ կարծիքով՝ «Փյունիկի» նվաճումների մի մասի հիմքում բախտի գործոնն է եղել։ Դա ընդհանրապես չի նսեմացնում ակումբի ղեկավարության, մարզչական շտաբի և ֆուտբոլիստների կատարած աշխատանքը։ Ընդհակառակը, ցույց է տալիս, որ պայքարել պետք է մինչև վերջ։ Իսկ, եթե լինենք իրատես, ապա խաղային ու մրցաշարային առումով, «Փյունիկը» մեծ շանսեր չունի։ Տանը խաղացող «Սլովանը»՝ հատկապես Երևանում կրած պարտությունից հետո, մեղմ ասած, կատաղած է լինելու։

Բայց, ինչպես բազմիցս նշել եմ, հայկական թիմերն առավելություն են ունենում այսպիսի խաղերում, երբ անհրաժեշտ է դիմադրել ու հակագրոհել։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս խաղում կհաղթեն տանտերերը։

Ընտրում եմ «Սլովանի» ֆորա (-1) խաղադրույքը՝ 1․74 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Վերադարձ
Կոնֆերենցիաների լիգա
23:00/27 հկտ
«Սլովան» – «Փյունիկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ