«Սլովան» – «Միտյուլան»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 28 օգս 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Սլովան» – «Միտյուլան» Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպման վերաբերյալ։

Բնականաբար, այս խաղը կարևոր է հայ ֆուտբոլասերների համար։ «Սլովանի» կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի անդամ Տիգրան Բարսեղյանը։ Ճիշտ է, հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը կիսապաշտպանին ազգային թիմ չի հրավիրում, սակայն դրանից ոչինչ չի փոխվում։

Բարսեղյանը շատ լավ մարզավիճակում է։ Այս թիմերի միջև կայացած առաջին խաղում, որն ավարտվել է 1։1 հաշվով, Բարսեղյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ։

2017 թվականին, երբ Բարսեղյանը խաղում էր մակեդոնական «Վարդարի» կազմում, թիմը Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում 2 անգամ հաղթեց թուրքական «Ֆեներբահչեին»։ Բարսեղյանն առաջին խաղում դարձավ գոլի, իսկ պատասխան մրցավեճում՝ հաղթական գոլային փոխանցման հեղինակ։

Հիմա, երբ խոսքը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հայտնվելու մասին է, կարծում եմ, որ հայ ֆուտբոլիստը կրկնակի մոտիվացված կլինի։ Ընտրում եմ Տիգրան Բարսեղյանը կդառնա գոլի հեղինակ խաղադրույքը՝ 3․81 գործակցով։

Առաջին խաղում «Սլովանը» կարողացավ դրական արդյունք գրանցել։ Պատասխան խաղը կայանալու է Բրատիսլավայում։ Կարծում եմ, որ տանտերերը լավ շանսեր ունեն դանիական թիմի արգելքը հաղթահարելու համար։ Չի բացառվում, որ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվի ոչ-ոքի, բայց ինձ թվում է, որ «Սլովանն» ավելի լավ շանսեր ունի խմբային փուլ դուրս գալու համար։ Պարտության դեպքում «Սլովանը» կմասնակցի Եվրոպա լիգայի խաղարկությանը, որը ևս լավ արդյունք կլինի, բայց, իհարկե, թիմն ամեն ինչ անելու է ՉԼ-ի խմբային փուլում հայտնվելու համար։

Ընտրում եմ նաև «Սլովանը» դուրս կգա հաջորդ փուլ խաղադրույքը՝ 2․07 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:00/28 օգս
«Սլովան» – «Միտյուլանդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:00/28 օգս
«Սլովան» – «Միտյուլանդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ