«Սլովան» – «Մանչեսթեր Սիթի»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Անկասկած, գրեթե բոլոր հայ երկրպագուները ցանկանում են, որ այս խաղում գոլի հեղինակ դառնա «Սլովանի» կազմում հանդես եկող Տիգրան Բարսեղյանը։ Փորձեմ ներկայացնել, թե ինչու «Սլովանի», իսկ ավելի կոնկրետ Բարսեղյանի գոլ խփելն այնքան էլ անհավանական չէ։
Բնականաբար, բացահայտ ֆավորիտ է «Մանչեսթեր Սիթին», որը կարող է պարզապես ջախջախել մրցակցին։ Սակայն մանչեսթերյան թիմը գրեթե միշտ որաշակի խնդիրներ է ունենում կարգով զգալիորեն ցածր թիմերի հետ խաղերում։ Խնդիրն այն է, որ «Մանչեսթեր Սիթին» բախվում է հագեցած պաշտպանությանը և փորձում է գրեթե ամբողջ կազմով մոտենալ մրցակցի տուգանային հրապարակին։ Ցանկացած սխալ փոխանցում կամ գնդակի կորուստ կարող է վտանգավոր հակագրոհի բերել։ Երբեմն այդ հակագրոհներն ընդհատվում են կանոնների խախտմամբ, ինչը հանգեցնում է վտանգավոր գոտում տուգանային հարվածների։ Կարծում եմ, որ այս խաղում «Սլովանը» թե՛ հակագրոհներով, թե՛ ստանդարտներով գոլ խփելու շանսեր կունենա։
Գվարդիոլայի գլխավորած թիմն այս մրցաշրջանում գոլ է բաց թողել «Բրենթֆորդից», «Վեսթ Հեմից», «Ուոթֆորդից» և նույնիսկ «Իպսվիչից»։
Նախ՝ ընտրում եմ առաջին խաղակեսում «Սլովանի» գոլերի տոտալը 0․5-ից շատ խաղադրույքը՝ 4․05 գործակցով։ Ընտրում եմ նաև «Սլովանի» գոլերի տոտալը 0․5-ից շատ խաղադրույքը՝ 2․40 գործակցով։
Իհարկե, ընտրում եմ նաև Տիգրան Բարսեղյանը կդառնա գոլի հեղինակ խաղադրույքը՝ 8․90 գործակցով։ Բարսեղյանն ինչպես հակագրոհներից, այնպես էլ տուգանայիններից կարող է աչքի ընկնել։ Նրա համար բավական բարդ շրջան է, քանի որ չնայած փայլուն մարզավիճակին, ֆուտբոլիստը չի հրավիրվում Հայաստանի ազգային հավաքական։ Կարծում եմ, որ այս փաստը լրացուցիչ մոտիվացիա կլինի Բարսեղյանի համար։ Մյուս կողմից էլ, ի՞նչ լրացուցիչ մոտիվացիայի մասին է խոսքը, եթե խաղալու ես աշխարհի լավագույն թիմերից մեկի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: