«Սլովան» – «Էսպերանժ»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Բրատիսլավայի «Սլովանը» մրցելու է Լյուքսեմբուրգի ներկայացուցիչ «Էսպերանժ» ակումբի հետ։
Իհարկե, «Սլովանը» բացահայտ ֆավորիտ է։ Վերջին շրջանում թիմը հիանալի ելույթներ է ունենում։ Մրցաշրջանի ավարտից հետո Սլովակիայի չեմպիոնը 4 հաղթանակ է տարել՝ առավելության հասնելով «Կլուժի», «Լյուբլյանայի», «Վիսլա Պլոկի» և Բուխարեստի «Ռապիդի» նկատմամբ։ Ընդ որում, «Սլովանը» յուրաքանչյուր խաղում նվազագույնը 2 գոլ է խփել։
Ուրախալի հանգամանքն այն է, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը 2 գոլ է խփել «Կլուժին»։ Ընդհանուր առմամբ, թիմը շատ լավ մարզավիճակում է։
Կարծում եմ, որ տանտերերը վստահ հաղթանակ կտանեն։ Առաջին խաղում Բրատիսլավան ներկայացնող թիմը կփորձի վճռել դիմակայության ելքը, որպեսզի մրցակցի խաղադաշտում հավելյալ ճնշում չլինի։
Իմ կանխատեսումն է «Սլովանի» հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 1․62 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: